04 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գալիք ընտրություններին Հանրապետականի ուղղակիորեն չմասնակցության 4 հիմնավորու․ Աշոտյան

ՀՀԿ փոնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գալիք ընտրություններին Հանրապետականի ուղղակիորեն չմասնակցության 4 հիմնավորում.
Ա) էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը։
Բ) Հնարավորություն տանք սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իբր իրենց նշած նախկինները խանգարում են իշխանափոխություն անել։
Գ) Քաղաքական դաշտում սեփական «ես»-ը, նեղ կուսակցական շահերը, սեփական քաղաքական հաշվարկները հանուն ընդհանուր հաջողության ստորադասելու օրինակ ծառայենք։
Դ) Եվ վերջապես այդ որոշումը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մանրակրկիտ արված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ հանրապետականները և մեր համակիրները, գրեթե առանց բացառությունների, պատրաստվում են մասնակցել ընտրություններին և քվեարկել միայն ու միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին:
Այսինքն՝ մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին՝ նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ