30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն»/վիդեո/

Ճանաչված երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը հորդորում և խնդրում է, թե՛ ոստիկաններին և, թե՛ցուցարարներին չգնալ բախման ճանապարհով, այլ դիմել երկխոսությունների տարբերակին:

Անդրադառնալով ոստիկանության կողմից լրագրողների և քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնություններին Գևորգյանը ասաց.«Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն»:

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան, ժամը 19:00-ից քաղաքացիները  հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Նստացույցին միացել են նաև բազմաթիվ պատգամավորներ և հայտնի դեմքեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ