Իշխանությունն իրեն տարօրինակ է պահում. Ժամանակ
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում Հայաստանի քաղաքացիների շուրջօրյա պայքարի երրորդ օրը՝ հունիսի 25-ին, Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսեցին խոսել այն մասին, որ ցուցարարների պահանջն անիրագործելի է: Այդ մասին գործնականում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտարարեցին մի քանի նախարարներ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ըստ էության, ստացվեց շատ հետաքրքրական բաժանում. մինչև հունիսի […]





































