21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ջուրը չի թանկանա. փոշմանել են

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 7-ին, իր նիստում քննարկել է«Երևան Ջուր»  ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուց-ման սակագների սահմանման մասին հարցը եւ անփոփոխ թողել սակագինը:

ՀԾԿՀ համապատասխան որոշման մեջ նշված է.

«Քննարկելով վերը նշված հարցը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 79.1-րդ հոդվածները և հաշվի առնելով «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի հունիսի 29-ի №ԳԳ/4820 գրությունը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է` վերահաստատել սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուց-ման գործող գումարային սակագինը` 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2015 թվականի օգոստոսի 9-ից»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ