14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հանրապետականի նպատակը՝ Հայաստանի անկախ պետականության գոյությունն ու զարգացումն է․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Մեր նպատակն անկախ, ուժեղ ու ազգային Հայաստանն է,մնացածը՝ միջոցներ են։
Արեւմուտքը խորհուրդ է տալիս Ռուսաստանից հեռանալ։
Ռուսաատանն ակնարկում է  Արեւմուտքին շատ չմոտենալ։
Թուրքիան հորդորում է կատարել Ադրբեջանի պահանջները։
Ադրբեջանն էլ պահանջում է փոխել սահմանադրությունը։
Սա է Նիկոլի բերած «ինքնիշխանությունը»։
Մեզ հետ վարվում են «որբի գլխի» նման։
Հասկացանք, որ պատերազմում պարտվել ենք,նորմալ ղեկավար էլ չունենք,բայց Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը չի կարող լինել առուծախի առարկա։
Ցանկացած դաշինքի ու վեկտորի հիմքում պետք է  լինի բացառապես Հայաստանի պետական ու ազգային  շահը։
Հանրապետականի նպատակը՝ Հայաստանի անկախ պետականության գոյությունն ու զարգացումն է, մնացյալը՝ պետականության հզորացմանն ուղղված սոսկ միջոցներ պետք է լինեն»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ