14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սա է քպական համակարգային մտածողությունը․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 « «Եթե դուք էլ իմ տղայի չափ գիտելիք ունենայիք, չէիք ծառայի, նա բարձրակարգ մարդ է»,- ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Սա է  քպական համակարգային մտածողությունը, որն իր մեջ արդեն խորքային հիվանդագին խնդիր է պարունակում՝ մեծամտության, ամբարտավանության, ինքնահավանության, բոլորին վերևից նայելու հոգեբանության ձևով:
Սրանց լեզվամտածողությունն է այդպիսին, երբ իրենք ամենախելացին, ամենաճիշտն ու ամենամաքուրն են, «ամենաամենաները»․․․
Ժամանակին քպականները բաժանարար գիծ էին գծել՝  «սևերի» ու «սպիտակների» տեսքով, երբ «սևերը» այն ժամանակ «ընդդիմությունն» էր, իսկ սպիտակները՝ իշխանությունն ու «ժողովուրդը», բայց ժամանակը ցույց տվեց, որ «սպիտակների» շրջանակը գնալով փակվում է նույն թիմի ներսում, իսկ «սևերի» շարքում փաստացի հայտնվում է մի ողջ հասարակություն…
Սա է պարզ իրականությունը…»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ