12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Թուրքիայում սահմանն ապօրինի անցնելու պատճառով Հայաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիա-Վրաստան սահմանի Սարփի անցակետում ձերբակալվել է 21 մարդ: Թուրքական  « haber61»  լրատվական կայքի տեղեկացմամբ ձերբակալվածներից 2-ը Հայաստանի քաղաքացի է, 19-ը՝ Վրաստանի, գրում է  Ermenihaber.am-ը:

Արդվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթը դեպքի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելիս, ասել է, որ Թուրքիայից-Վրաստան գնացող վրացական պետհամարանիշով ուղևորատար ավտոբուսում թաքնված է եղել 21 օտարերկրյա քաղաքացի, որոնք ձերբակալվել են: Ըստ նահանգապետի՝ օտարերկրյա քաղաքացիների հարցաքննությունից պարզվել է, որ նրանք ապօրինի կերպով են մուտք գործել Թուրքիա:

Նահանգապետը հայտնել է, որ այդ մարդիկ անհրաժեշտ գործընթացն անցնելուց հետո արտաքսվել են երկրից:
Թուրքական կայքում տեղ գտած լուրից պարզ է դարձել, որ նրանք թաքնված են եղել երկհարկանի ավտոբուսի պետքարանում: Նրանց մի մասը խնդիրներ է ունեցել մուտքի արտոնագրերի հետ մի մասին էլ արգելված է եղել մուտք գործել Թուրքիա:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ