06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Աշխատանքային այց Շիրակի մարզ

Մայիսի 20-ին  ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Վերլուծելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ թերություններին ու բացթողումներին, որոնք պայմանավորված են անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտով, մասնագիտական անբավարար պատրաստականությամբ, հասարակության հետ տարվող ոչ լիարժեք աշխատանքով: Ոստիկանության պետը կարևորեց հատկապես հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, կեղծ կատեգորիաների բացառումն ու հանրային մթնոլորտի […]

Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Հունաստանի խորհրդարանում տեղի ունեցած «Ցեղասպանություն. դատապարտումը պարտադիր է» համաժողովին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին մասնակցել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի դահլիճում պատմության մեջ առաջին անգամ կազմակերպված «Ցեղասպանություն. դատապարտումը պարտադիր է» խորագրով համաժողովին: Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոյի Կոնստանտոպուլուն, որը մասնավորապես նշել է. «Ցեղասպանության չդատապարտումը ծնում է նոր հանցագործություններ: Իրերը հարկավոր է կոչել իրենց անուններով. մարդկության պատմությունը պետք է սրբագրվի […]

Ձեռնպահ մնացեք մեքենա վարելու գայթակղությունից. Ոստիկանության կոչը շրջանավարտներին

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ, ՍԻՐԵԼԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ Մայիսի 22-ին հանրապետության ավագ դպրոցներում կրկին «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է, և տոնական միջոցառումներ կլինեն կրթական հաստատություններում, հրապարակներում, ժամանցի վայրերում: Մենք պետք է անենք առավելագույնը, որ բարի սկսվի մեր երեխաների ճանապարհը դեպի մեծ կյանք, որ ոչ մի տխուր միջադեպ չմթագնի օրվա պայծառությունը:  «Վերջին զանգի»-ից առաջ ճանապարհային և համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների […]

Ալիեւը չի մասնակցի Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցելու այս տարվա մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Սա հաստատել է դրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը, գրում է  АПА գործակալությունը: Վերջինը նշել է. «Քանի որ Առաջին եվրոպական խաղերի մեկնարկին մնացել է բավական քիչ ժամանակ, և այդ կարևոր իրադարձության նախապատրաստական աշխատանքները թևակոխել են եզրափակիչ փուլ, […]

Զինված ուժերում դիզվառելիքի հափշտակության մի ամբողջ շղթա է բացահայտվել. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ իրենց տեղեկություններով՝ օրերս ՀՀ զինված ուժերում դիզվառելիքի հափշտակության մի ամբողջ շղթա է բացահայտվել, խոսքը մի քանի տասնյակ տոննայի մասին է: «Մեր տեղեկություններով՝ այս գործով արդեն իսկ շուրջ 10 հոգու մեղադրանք է առաջադրվել: Նրանց մեջ կան ինչպես դիվիզիոնի, այնպես էլ զորամասի հրամանատարներ, զորամասի նյութական ապահովման բաժնի աշխատակիցներ, նույնիսկ համայնքի ղեկավար»,–գրում է թերթը։  […]

Նախազգուշացրե՞լ են. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ երեկոյան Սյունիքի մարզից լուր ստացվեց այն մասին, որ անհայտ անձինք Կապան-Գորիս ճանապարհին կրակ են բացել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ: Ավտոմեքենայի մեջ եղել են մարզպետը, նրա օգնականը և վարորդը, ոչ ոք չի տուժել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հնչել է 20-25 կրակոց: Հիմնական կրակոցներն ուղղված են եղել ավտոմեքենայի անիվներին և թափքին: Մեր տեղեկություններով՝ […]

Քիմ Քարդաշյանը խնդրել է իրեն ուղարկել հայ պոետների բանաստեղծությունները՝ անգլերեն թարգմանությամբ. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ Հայաստանը լքած Քիմ Քարդաշյանն այնքան «լցված» ու հետաքրքրված է եղել Հայաստանով, որ մեկնումից առաջ խնդրել է իրեն ուղարկել հայ պոետների բանաստեղծությունները՝ անգլերեն թարգմանությամբ:  «Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը Հովիկ Աբրահամյանի մոտ մասնակցել էր Քիմի հետ հանդիպմանը, օրերս նրան է ուղարկել երջանկահիշատակ Սամվել Մկրտչյանի «Հայ պոեզիայի ընտրանին» գիրքը, […]

Էլցանցերում կատաստրոֆիկ վիճակ է, հովհարային անջատումներ են սպասվում. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ իրենց տեղեկություններով՝ էլցանցերում վիճակն ուղղակի կատաստրոֆիկ է, և եթե իշխանությունները մոտակա ժամկետում չբարձրացնեն սակագինը, ապա Հայաստանը կանցնի հովհարային անջատումների՝ կրկին հայտնվելով «մութ ու ցուրտ» տարիների հորձանուտում, քանզի պարտքերն այնքան շատ են, որ համակարգի սպասարկումն ապահովել հնարավոր չէ: «Միևնույն ժամանակ, իշխանությունները լուրջ մտավախություն ունեն սոցիալական բունտից՝ սահմանադրական բարեփոխումների մեկնարկի շեմին, «բայց ուրիշ […]

Պատանի մարզիկը դանակահարվել է ու մահացել՝ վիրաբույժի անփութության պատճառով. Ժամանակ

 «Ժամանակը» գրում է. «Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է վիրաբույժ  Վլադիմիր Ղուկասյանի գործի դատական քննությունը: 61-ամյա բժիշկը, ով, դատական ակտի համաձայն, ինքն էլ մի շարք հիվանդություններ ունի, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա, որպես բժիշկ-վիրաբույժ, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք […]

Որ ընտրակաշառք բաժանենք, դուք կիմանաք. Արգամ Աբրահամյան. Ժամանակ

 «Ժամանակը» գրում է, որ Արտաշատ քաղաքում երեկ պաշտոնապես մեկնարկել է քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը: «Արտաշատի մշակույթի կենտրոնում Ջոնիկ Աբրահամյանը՝  Արգամ Աբրահամյանի հորեղբայրը, ով նաեւ նրա նախընտրական շտաբի պետն է, ներկայացնում էր Արգամ Աբրահամյանին որպես հանրապետականների թեկնածու գաղտնի պայմաններում մշակույթի կենտրոնի սենյակներից մեկում: «Թեև մեզ փորձում էին մշակույթի կենտրոնից դուրս հրավիրել՝ վստահեցնելով, որ նման հանդիպում չկա, և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ