29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ պատգամավորը փոքրամասնությունների կրոնական տոների վերաբերյալ նախագիծ կներկայացնի թուրքական մեջլիս

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցությունից ընտրված հայազգի պատգամավոր Գարո Փայլանն առաջարկել է Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների տոների ժամանակ ևս կիրառել այն օրենքը, համաձայն որի մահմեդական կրոնական տոների` Ռամազանի և Զոհաբերության տոնի օրերին քաղաքացիները հնարավորություն են ստանում անվճար օգտվելու վճարովի կամուրջներից ու ավտոճանապարհներից, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «cafesiyaset.com» կայքի` թեմայի վերաբերյալ Փայլանը մասնավորապես ասել է. «Ռամազանի և Զոհաբերության տոների օրերին Նախարարների խորհրդի որոշման համաձայն ավտոճանապարհներն ու նեղուցների կամուրջներն անվճար են դառնում օգտվողների համար: Այդ որոշումը չպետք է անտեսի այն ճշմարտությունը, որ Թուրքիայում ապրում են նաև քրիստոնեական, հրեական, եզդիական և այլ համայնքներ:

Այս հողերում ապրող հին ժողովուրդների պետք է տոնեն ոչ միայն Ռամազանն ու Զոհաբերության տոնը, այլև`Սուրբ ծնունդը, Զատիկը, Ռոշ աշանան (հրեական) և Չարշեմա սորը (եզդիական):

Հայազգի պատգամավորը հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկայում այս հարցի վերաբերյալ օրինագիծ ներկայացնել Թուրքիայի խորհրդարան: 

Աղբյուր`    Ermenihaber.am

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ