14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մի քանի ուշագրավ փաստ

Սահմանադրական բարեփոխումների քննարկումը սկսված է։ Ես ինքս պատրաստ եմ ցանկացած առաջարկի քննարկման։ Բայց պետք է խնդրեմ, որպեսզի քննարկումները և ընդհանրապես թեմայի շուրջ կարծիքների ներկայացումը լինեն այն մարդկանց կողմից, ովքեր գոնե մեկ անգամ կարդացել են տեքստը։ 
Ընդհանրապես աշխարհում շատ կիսանախագահական երկրներ այսօր քաղաքական ճգնաժամ են ապրում։ Եթե իմ կարծիքն եք ուզում լսել, ապա ես կողմնակից եմ լրիվ նախագահական կառավարման մոդելի, բայց դա հիմա քննարկման ենթակա չէ։ 
Ժամանակի պահանջով պառլամենտական մոդելն անխուսափելի է։ Այսօր բազմաթիվ եվրոպական երկրների օրինակներ ապացուցում են մոդելի առավելությունը, որը հնարավորություն է տալիս քաղաքական կայունության, քաղաքական և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և այլն։ Մի խոսքով, խոսելու շատ բան կա։

Մի ուշագրավ փաստ ևս. որևէ մեկ այլ քաղաքական ուժ, լրատվամիջոց կամ հետաքրքրված անձ գրեթե չի անդրադարձել առաջինից երրորդ գլուխներին. Սահմանադրության հայեցակարգի 1-ին գլուխը վերաբերում է սահմանադրական կարգի բարեփոխմանը: 2-րդ գլուխը վերաբերում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին: Գլուխ 3-րդում սահմանվում են սոցիալական, տնտեսական ու մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները:

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։

Ֆեյսբուքյան հանրագրում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ