29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Նախագահը բովանդակային առումով որևէ հակաճառությունների իրավունք չի ունենալու». մանրամասներ նոր Սահմանադրությունից

«Նախագծում նախատեսվել է նաև, որ գլխավոր շտաբի պետը դառնում է մի ինստիտուտ, որ հիշատակվում է Սահմանադրության մակարդակում ու գլխավոր շտաբի պետն է ամենաբարձր զինվորականը: Բարձրագույն հրամանատարական կազմի նշանակման հետ կապված նախագահն է նշանակում, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ լիազորությունը սհամանափակված է նրա հիմնական գործառույթով՝ Սահմանադրության պահպանմամբ, և հանրապետության նախագահը բովանդակային առումով որևէ հակաճառությունների իրավունք չունի առաջ բերել նշանակումների հետ կապված»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այդ նշանակումների վերաբերյալ առարկությունները կարող են լինել միայն այն պարագայում, երբ այնպիսի անձ է առաջադրվում, ով չի համապատասխանում Սահմանադրությանն ու օրենքների պահանջներին:

Սահմանադրության նախագիծընաև սահմանում է, որ պատերազմի ժամանակ զինված ուժերի ղեկավարումը ստանձնում է կառավարությունը: 

«Այդ դեպքում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարությունն անցնում է վարչապետին, և վարչապետը իրավունք ունի նշանակելու զինված ուժերի հրամանատար»,-հավելեց սահմանադրագետը՝ նշելով, որ այդ հարցը երեկ ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվել է և «հարցի վերաբերյալ այլևս լուրջ հակափաստարկներ չկան»:

Հարցին, թե տասը տարի առաջ էլ էր ասվում, թե փոփոխվող Սահմանադրությունը լավն է, հիմա ևս տասրի հետո կարիք է լինելու փոփոխությունների, Վարդան Պողոսյանը պատասխանեց, որ նախկինն էլ  ունեցել թերություններ, դրական կողմեր, նա նաև նկատեց, որ երբեք չի գովաբանել նախկին Սահմանադրությունն ու քարոզել դրա օգտին: Ըստ նրա՝ այդ թերությունները Սահմանադրության ընդունման ժամանակ էլ հայտնի էին, սակայն ցավոք, դրանց անհրաժեշտ ուշադրություն չդարձվեց: «Ինչ վերաբերում է իմ համոզմունքներին, ես պառլամենտական համակարգի կողմնակիցն ե եղել ի սկզբանե: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ