06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Կդիմի՞ Երվանդ Զախարյանը դատախազություն

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին հիշեցրեց, որ նա հայտարարել էր, թե էներգետիկ բաշխիչ ցանցերում գողություն է կատարվել: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու նյութերը չեն ուղարկում դատախազություն: Նա նշեց, որ կան մամուլի տեղեկություններ, թե ՀԷՑ-ը շուրջ 200 մլն գումար է տրամադրվել իր իսկ իր անունով իրավաբանական հասցեով գրանցված շինարարական […]

Ընթերցող երեխան` շրջապատի հերոս

Հայաստանի ազգային գրադարանում այսօր տեղի է ունեցել “Ընթերցման” օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ողջունելով “Ընթերցման” օլիմպիադայի մասնակիցներին և կարևորելով նախաձեռնությունը՝ նախարարը շեշտել է, որ ապագան ընթերցող երեխայինն է: “Պատահական չէ, […]

Իտալական ընկերությունը կնախագծի «Հյուսիս-հարավ» ճանապարհի 4-րդ Տրանշը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը մայիսի 20-ին հանդիպեց Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության ադմինիստրատոր,  իրավական գծով ներկայացուցիչ Անտոնինո Գալատանի գլխավորությամբ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ծրագրի ղեկավար Պրիանկա Սենեվիրատնեին: Համաձայն 2015 թվականի մարտի 30-ին ստորագրված պայմանագրի՝ Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում ընկերությունը, […]

Սերժ Սարգսյանը մեկնում է Ռիգա

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովներին: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Հանրապետության նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ:

«Նարեկ Սարգսյանն իրեն վեր ա դասում Ալեքսանդր Թամանյանից» /վիդեո/

«Չի կարելի ամեն ինչի վրայով թռնել, սենց կարելի է քաղաքն ավիրել. Նարեկ Սարգսյանն իրեն վեր ա դասում Ալեքսանդր Թամանյանից, ես էլ գեղանկարիչ եմ, կարող եմ ասել, որ ինձ էլ վեր եմ դասում Մարիտիրոս Սարյանից, նա ավիրեց այս քաղաքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց Տերյան 23 շենքի բանկիչ Վարդան Գաբրիելյանը: Նշենք, որ այս և մի քանի այլ […]

Մեր իրավական ոլորտի աշխատակիցները վերահսկում են. նախարարը՝ զինվորների մայրերի հետ կապված միջադեպից

«Ինչ այսօր եղել է, ես, ճիշտն ասած, չեմ տիրապետում իրավիճակին, գտնում եմ, որ այն խնդիրները, որ բարձրացնում են զոհված զինծառայողների մայրերն, իրավական դաշտում են, և իրավական հարթության մեջ մեր իրավական ոլորտի աշխատակիցները վերահսկում են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ գնահատական կտա ոստիկանների կողմից նախագահական նստավայրի դիմաց […]

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Սահմանված կարգի համաձայն` ամեն ամիս ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է նախապես ցուցակագրված մի խումբ քաղաքացիների: Ընդունելությանը մասնակցող ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ են և առավելապես վերաբերում են սոցիալական, ֆինանսական ու իրավական ոլորտներին: Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին […]

Բագրատաշենում անվասայլական գամված երեք երեխաների մայրը մեր օգնության կարիքն ունի

1972 թվականին ծնված Գայանե Կարապետյանը ապրում է Բագրատաշեն գյուղում: 2008 թվականին տեղի ունեցած ավտովթարը փոխել է նրա կյանքը. ստանալով ողնաշարի կոտրվածք, երիտասարդ կինը գամվել է անվասայլակին: Գայանեն ունի երեք որդի, սակայն ճակատագրական դեպքը զրկել է նրանց մայական գուրգուրանքից և իրենք են սկսել խնամել մորը: Ամուսինը չի աշխատում, ավագ որդիները վեադարձել են զինվորական ծառայությունից, կրտսերը դեռ […]

«Մարտի մեկի» գործի սայլը տեղից շարժվել է

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին խնդրեց անդրադառնալ բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերի հարազատների փոխհատուցելու հետ կապված օրենքին, ինչպես նաև նախագահական նստավայրի դիմաց արեն որերորդ անգամ բողոքի ցույց անող մայրերին, ում որդիները զոհվել են բանակում խաղաղ պայմաններում: Մանուկյանը նաև հիշեցրեց, որ վեց ամիս առաջ հանդիպել էին «մարտի մեկի» զոհերի հարազատների […]

Արարատ լեռը կրկին «գլխարկ է դրել» /ֆոտո/

Հայկական Պար լեռնաշղթայի ամենաբարձրադիր գագաթը հանդիսացող բիբլիական Արարատ լեռան (5165 մ) գագաթի վրա  մայիսի 19-ին գոյացել է գլխարկ հիշեցնող ամպ: Սա առաջին դեպքը չէ: Լեռան գագաթին տարվա մեջ մի քանի անգամ «գլխարկ» է հայտնվում: Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվակայքի` լեռան «գլխարկը» գրավել է զբոսաշրջիկների ուշադրությունը: Նրանք հավաքվել են լեռան շուրջ ու անվերջ լուսանկարել այն: Նշենք, Արարատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ