28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Էդգար Սաֆարյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 9 -րդ տեղը

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ընթանում է մինչեւ 23 տարեկանների ու երիտասարդների հեծանվային մարզաձեւի Եվրոպայի առաջնությունը (հեծանվահրապարակ), որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Մհեր Մկրտչյանը, Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը: Երեկ կայացել են պատանիների 3 կմ հետապնդումով մրցավազքը. 18 – ամյա Էդգար Ստեփանյանը զարգացնելով 53,541 կմ/ժամմիջին արագություն ցույց է տվել 3:21.715 արդյունք ու 35 հեծանվորդների պայքարում զբաղեցրել 9-րդ հորիզոնականը:

«Էդգարի ցուցադրած արագությունն ու վերջնական արդյունքը շատ բարձր ու լուրջ ցուցանիշներ են ու նրա ելույթը գնահատում են գերազանց», – նշել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Նույն մրցատարածությունում մեր մյուս մասնակիցը՝ 17-ամյա Պավել Ստեփանյանը, զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը: Մինչեւ 23 տարեկանների մրցաշարում 3 կմ հետապնդումով մրցավազքում 22 – ամյա Մհեր Մկրտչյանը զբաղեցրել է 27-րդ տեղը: Այսօր մեր հեծանվորդները մասնակցելու են խմբակային վազքի մրցումներին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ