30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Հունիսի 26-ը ՀՀ ռազմաօդային ուժերի օրն է

Հունիսի 26-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես ռազմաօդային ուժերի օր: Ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվել են հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց` պետության և Ազգային բանակի համար բեկումնային ժամանակահատվածում: 1992թ. հունվարից նորաստեղծ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ստեղծվել է Ավիացիայի և ՀՕՊ զորքերի վարչությունը: […]

Կայացել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով նիստի բոլոր մասնակիցներին՝ ՀՀ վարչապետը նշել է. «Վստահ եմ, որ այս նիստի […]

3 տարում Թուրքիայի 10 000 քաղաքացի է միացել ահաբեկչական խմբավորումներին

Թուրքիայի «21-րդ դար» ինստիտուտի մերձավոր արևելքի հարցերով ամբիոնի իրականացրած հետազոտության համաձայն՝ վերջին երեք տարիների ընթացքում ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական խմբավորումներին միանալու նպատակով  շուրջ 10.000 մարդ է Թուրքիայից մեկնել Իրաք և Սիրիա: Պարզվել է նաև, որ նրանցից ավելի քան 7000-ը միացել է «Իսլամական պետություն» (ԻՊ- İŞİD) ահաբեկչական խմբավորմանը, մյուսները՝ «Ալ Քաիդա» և «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին, գրում է  Ermenihaber.am-ը: […]

Հայաստանը Ռուսաստանի համար ուղղակի գաղութ է

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը վստահ է՝ ՀԷՑ-ը դեռ ավելի վաղ պետք է ազգայնացվեր, նման խնդիրներ էլ չէին առաջանա, էլեկտրաէներգիան էլ չէր թանկանա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Ըստ տնտեսահեգի՝անհապաղ լուծումներ են պետք, բայց նաև ժամանակ է պետք, որպեսզի նոր ծրագրեր մշակվեն: ԿԲ նախկին նախագահը կողմ է նստացույց անողների պահանջներին, իսկ որպես լուծման եղանակ առաջարկում է, […]

Ցանկանում է հանդիպել վարչապետին

Ս.թ. հունիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանում քաղաքացիական ավիացիայի հարցը, «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը վերափոխելու վերաբերյալ Կոնցեսիոների կողմից ներկայացված նոր առաջարկը:      Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ելույթ ունենալով՝ ՀԽ անդամները վերահաստատել են իրենց մոտեցումները, որ էլեկտրաէներգիայի […]

Նախագահն ընդունել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արդարադատության ու պատիժների կատարման և պրոբացիայի նախարարներ Թեա Ծուլուկիանիին և Գիորգի Մղեբրիշվիլիին: Նախագահը ողջունել է հյուրերին և նրանց մասնակցությամբ Երևանում կայացած հայ-վրացական իրավական համագործակցության առաջին ֆորումը: Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և տարբեր ուղղություններով համագործակցությունը տարեցտարի խորանում է, Սերժ Սարգսյանն ընդգծել է, […]

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը կմեկնի Հարավային Կորեա

Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում հուլիսի 3-ին կմեկնարկեն 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա), որին մասնակցում է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը: Մրցաշարին ընդառաջ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:Պատվիրակության ղեկավար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային […]

Ցրելու համար է ու ծիծաղելի. ցուցարարները՝ կառավարության որոշումից /վիդեո/

Henaran.am-ի հետ զրույցում Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներն ասացին, որ կառավարության որոշումը 2000-ական դրամով ավելացնել անապահովների նպաստը, որպեսզի նրանք կարողանանք վճարել էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում առաջացող տարբերությունը, իրենց չի բավարարում:

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին ժամը 9.00-23.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Գաջեգործների, Նոր Արեշի 7, 9, 11, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 48, 50 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված