27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քանի պատգամավոր է ունենալու նոր խորհրդարանը

«Նախագծի հրապարակումից հետո շատ միակողմանի մեկնաբանություններ եղան նախագահի ինստիտուտի շուրջ, ասում են՝ նախագահի լիազորությունները լրիվ վերցրել եք, սա դեմոկրատական չէ, նախագահին ժողովուրդը չի ընտրում, ժողովրդավարական չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Նա նշեց, որ կառավարման համակարգն ապահովում է այն, որ նախագահը չլինելով գործադիր իշխանաության կրող՝ կարողանում է ապահովել ազգային միասնությունը, երեք իշխանություններին հսկել՝ լինելով անկուսակցական:

Ստեղծվելու է նաև Ազգային ժողովի խորհուրդ, որն զբաղվելու է պատգամավորի բացակայությամբ, օգնելու է ԱԺ նախագահին, զբաղվելու է օրինակ՝ պատգամավորների մանդատներով, ովքեր ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում: Վարդան Պողոսյանն անդրադարձավ նաև խորհրդարանական ընտրությունների համակարգին: 

Նշենք, որ ըստ նոր Սահմանադրության՝ ԱԺ կանոնակարգը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորում: Մասնավորապես՝ նույն Սահմանադրության նախագծով սահմանվում է, որ կարող է լինել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, եթե առաջին փուլում ի հայտ չի եկել խորհրդարանական մեծամասնություն, այսինքն՝ հաղթող ուժ, ապա առաջին և երկրորդ տեղ գրաված ուժերի մասնակցությամբ պետք է տեղի ունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ: 

Վարդան Պողոսյանն ասաց, որ իրենք ամրագրել են մի քանի կողմնորոշիչներ, ըստ այդմ էլ կձևավորվի Ընտրական օրենսգիրքը: Նախ կարևորն այն է, որ համամասնական ընտրակարգն է միայն գործելու, որը թույլ է տալիս համապատասխան արգելապատնեշները հաղթհարված ուժերը ներկայացված լինեն Ազգային ժոցովում: Մեծամասնության ձևավորումն, ըստ նրա, ԸՕ-ի խնդիրն է, սակայն Սահմանադրութունը երկրորդ փուլի հնարավորություն է տալիս: «Բոլոր այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են արգելապատնեշը, պետք է ներկայացվածություն ունենան ԱԺ-ում, ակնհայտ է, որ երկրորդ տեղ գրաված ուժը, որը պարտվել է երկրորդ փուլում, ևս պետք է տեղ ունենա ԱԺ-ում, և այդ ներկայացվածությունը պետք է ամրագրվի առաջին փուլի արդյունքներով»: Դրա համար պատգամավորների թիվը առնվազն 101 է, և երկրորդ փուլի դեպքում հաղթող մեծամասնությունը կստանա հավելյալ մանդատներ, դա կստանա պատգամավորների թվի մեծացմամբ, այլ ոչ թե առաջին փուլի մանդատների թվից:

Հանձնաժողովի մյուս անդամ Հրայր Թովմասյանը բացատրեց, որ նախ տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններին, նարքն սովորական ընթացակարգով չեն ընտրվելու, սակայն հավասար իրավունքներ են ունենալու: «Այդ 101-ից զատ 3-4 պատգամավոր ենք ունենալու ազգային փոքրամասնություններից: Պառլամետնում լինելու են բոլոր այն կուսկացությունները, որոնք արգելքը հաղթահարելու են: Որքա՞ն կարող է ավելանալ, տեսականորեն այդ թիվը կարող է լինել 198, գործնականում՝ առնվազն 120-130-ի շրջանակներում»,-ասաց նա: Իսկ մանդատների թվի ավելացումը պայմանավորված է լինելու երկրորդ փուլի հաղթողի առաջին փուլում արձանագրած տոկոսով: Օրինակ եթե որևէ կուսակցություն առաջին փուլում ստացել է 45%, երկրորդ փուլում հաղթել է, ապա 51 %-ի համար հարկ է ևս 6%, ապա ավելանում է վեց մանդատ: 

Հրայր Թովմասյանը բացատրեց նաև, որ կոալիցիա ևս հնարավոր է: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ