28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ուր տանել երեխաներին այսօր

      Երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվում է «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը։ Միջոցառումների մեկնարկը տրվում է հունիսի 1–ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։   Հունիսի 1–ին «Երևանը՝ փոքրիկների համար» խորագրի ներքո տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝ Ազատության հրապարակ 11։00 -12։00  կավճանկարչության մրցույթ 12։00 -14։00  մարզական տոնահանդես, սպորտային մրցույթներ 12։00 -15։00  տոնական մանկական համերգային […]

Օձը տուն է մտել

Մայիսի 31-ին, ժամը 21.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Արդյո՞ք մեր երկրում պաշտպանված են երեխաները

Տարվա 152-րդ օրը` հունիսի 1-ին ամռան ամենագունագեղ տոնն է` երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանությանօր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա […]

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի հավաք-երթ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, որի նպատակն է ցույց տալ պահանջատեր լինելն ու նախազգուշացնել, որ «հետևողական ենք խնդրին և թույլ չենք տա ոչ մի լումայի թանկացում»: «Միասին ցույց տանք ՀՀ քաղաքացու միասնականությունն ու վճռականությունը: Ո՛չ մի լումա ավել չենք վճարելու, ներկայիս սակագինն […]

Բելգիայի խորհրդարանի թուրք պատգամավորը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար հեռացվել է կուսակցությունից

Բելգիայի խորհրդարանի պատգամավոր և «Humanist Democratic Centre (HDC)  կուսակցության անդամ ազգությամբ թուրք պատգամավոր տկն Մայինար Օզդեմիրը հեռացվել է կուսակցության շարքերից, գրում է Ermenihaber.am-ը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվականը, հեռացման պատճառը եղել է Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը: Միջանկյալ նշենք, որ Բելգիան Հայոց ցեղասպանությունը օրենսդրորեն ճանաչած և դատապարտած պետություններից է: Օզդեմիրը հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դժգոհություն […]

19-ամյա վարորդը տեղում մահացել է /ֆոտո/

Հունիսի 1-ին, ժամը 07.34-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Ուշի գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 8-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԴԱՖ» մակնիշի AA084-B պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Մ. Մ., […]

Դատարկություն եւ սով

Ձեռքբերումները, նվաճումներն ու այն հաղթանակները, որոնք կերտվում են շրջապատին ինչ-որ բան ցույց տալու կամ ապացուցելու համար, այդպես էլ երջանկություն կամ հոգեկան բավարարվածություն չպիտի պարգևեն մեզ: Որքան էլ զարմանալի է, սակայն կան դեպքեր, երբ մարդն, առանց գիտակցելու մի ողջ կյանք ապրում-արարում է այս սկզբունքով: Կողքից դիտելիս թվում է, թե մարդը հաջողակ է, առաջադեմ, կիրթ, նպատակասլաց, լուրջ […]

Եվ օգնելն է լավ, և կառուցելն է լավ. Բեգլարյան /վիդեո/

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը գտնում է, որ և եկեղեցիներ պետք է կառուցել, և հները վերանորոգել, և ժողովրդին օգնել: Այսօր Արտաշատում վարչապետի կողմից կառուցված եկեղեցու բացմանը լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ չի կարծում, որ այս քայլով վարչապետը մասնակցում է որդու՝ Արգամ Աբրահամյանի ընտրական քարոզարշավին, ով առաջադրվել է Արտաշատի քաղաքապետի ընտրություններում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ