Մեկնարկել է «Մարտական ընկերակցություն-2015» զորավարժությունը /ֆոտո/

Սեպտեմբերի 7-ին ՌԴ ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժությանը բացման հանդիսավոր արարողությունը:
Զորավարժությանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները:
Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցողները կարևորել են ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ ստորաբաժանումների միջև զորավարժության անցկացումը փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և համատեղ խնդիրների իրականացման ու փոխգործակցելության ապահովման առումով:
ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժությանը մասնակցելու նպատակով սեպտեմբերի 2–ից ՌԴ-ում է գտնվում ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը: ՌԴ ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում ՀՕՊ ստորաբաժանումներն իրականացրել են նախապատրաստական աշխատանքներ՝ տեխնիկայի ընդունում, Ս-300 համակարգերի գործարկման ճշգրտում և սարքավորումների ստուգում: Նախապատրաստական աշխատանքների ավարտին սեպտեմբերի 8-ին փորձնական մարտական կրակ կկիրառվի Ս-300 համակարգերից:
«Մարտական ընկերակցություն-2015» զորավարժության ավարտական փուլը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: