17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Սննդամթերքի անվտանգության ծառայություն ստացված զանգերի թիվն ավելացել է

2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է թվով 455 ստուգում, որից 442-ը պլանային՝ տարեկան ծրագրով նախատեսված, 13-ը՝ ոչ պլանային: Ստուգումների արդյունքում կիրառվել է վարչական պատասխանատվություն և սահմանվել տուգանք՝ շուրջ 29 մլն դրամի չափով: Թվով 45 ստուգում դեռևս ընթացքի մեջ է:  Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 44 դիտարկում և մշտադիտարկում, […]

Քննարկվել են հայ-իտալական տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:  Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում առկա համագործակցությունից և կարևորել դրանց հետագա խորացումն ու ամրապնդումը: Անդրադառնալով տնտեսական փոխգործակցությանը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ նախորդ տարվա համեմատ 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և Իտալիայի միջև արձանագրվել […]

Ժայռաբեկորն ընկել է զբոսաշրջիկների վրա. 3 հոգի մահացել է

Ինդոնեզիայում դժբախտ պատահար է տեղի ունեցել, ժայռաբեկորն ընկել է զբոսաշրջիկների վրա 100 մետր բարձրությունից, երբ վերջինները լողում էին ջրվեժի տակ: Պատահարի արդյունքում 3 հոգի մահացել է, 12 հոգի վնասվել է, հայտնում է LifeNews-ը:  Այլ մանրամասներ չեն հաղորդվում:  

Բանակցություններ Իսրայելի կառավարության պատվիրակության հետ

Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցան բանակցություններ վարչության ղեկավարության և Իսրայելի կառավարության պատվիրակության միջև:  Բանակցությունները ուղղված էին քաղաքացիական ավիացիայի ոլորտում անվտանգության ապահովման երկկողմանի հատուկ միջոցառումների իրականացմանը, որոնք կնպաստեն Հայաստանի և Իսրայելի միջև ուղևորահոսքի ավելացմանը:  Տվյալ պահին Երևանի և Թել-Ավիվի միջև իրականացվում է շաբաթական մեկ թռիչք Arkia Israeli Airlines ընկերության […]

Արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատություններում էներգախնայողության միջոցառումներ են իրականացվում

Հայաստանի Հանրապետության կառավարության 25.06.2015թ. թիվ 728-Ն որոշման հիման վրա քրեակատարողական ծառայությունում   օրեր առաջ մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 10 քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագրի իրականացումը: Վերջինի նախապատրաստումը սկսվել էր անցյալ տարի՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև 2014 թ. նոյեմբերի 14-ին ստորագրված համաձայնագրով:            Ծրագիրը կիրականացվի ՀՀ արդարադատության նախարարության […]

«Ժամանակն է վերջապես Ադրբեջանին ցույց տալ իր իրական տեղը»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ երեք պատճառ կա, որով պայմանավորված է սահմանային լարվածությունը: Հիշեցնենք, որ երեկ էլ ողջ գիշեր թշնամին խախտել է հրադադարի ռեժիմը:  Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ նախ Ադրբեջանի ֆաշիստական հռետորաբանության, Ադրբեջանի մաքսիմալիստական հակահայկական քաղաքականության արդյունքում Ալիևն ինքն իրեն մտցրել է փակուղի, և նրան ոչինչ չի մնում, քան իրականացնել ահա […]

Ոռոգման աշխատանքները շարունակվում են երկհերթ ժամանակացույցով

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է ընդհանուր օգտագործման տարածքների խոտհունձն ու ոռոգումը` երկհերթ աշխատանքային  ժամանակացույցով: Գործընթացում մեկտեղվել են  կանաչապատման և սանմաքրման ձեռնարկությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսները: Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանը համագործակցում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ: Ոռոգումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով առանձին տարածքների ջրամատակարարումը կազմակերպվել է խորքային հորերից: Կանաչապատ տարածքներում խոտհունձ կազմակերպելու անհրաժեշտության մասին իրազեկվել են […]

Վարչապետն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Արգենտինայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու […]

Դիտարկում է անցկացվել

Հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ