Լրագրողը ամենավտանգավոր մասնագիտությունների թվում է.սոցիոլոգ
«Լրագրողի մասնագիտությունը աշխարհի ամենավտանգավոր տասը մասնագիտությունների ցանկում է»,-այսօր լրագրողներ համերաշխության օրվան նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Ադիբեկյանը նշեց, որ աշխարհում իրենց գործնեության համար բազմաթիվ լրագրողներ են սպանվում: «2014թվականին զոհվել 66 լրագրող: 119-ը առևանգվել է, 170-ը գտնվում են տարբեր բանտերում: 2010-2014 թթ զոհվել են 345 լրագրող»,-վիճակագրական տվյալներ հաղորդեց սոցիոլոգը:
Նա նշեց, որ առևանգված լրագրողներից 119-ից 109-ը առևանգվել են Ուկրաինայում, մնացած բոլոր առևանգման դեպքերը են Լիբիա, Իրաք և այլ թեժ կետերում են գրանցվել:
Սոցիոլոգի հավաստմամբ աշխարհի բոլոր երկրներում լրագրողները պատերազմի ժամանակ դառնում են շարքային զինվորներ:
«Լրագրողը հավաքում է տվյալները, տարածում է տվյալները և այդ երկու առումներով դառնում է մանիպուլյացիոն հիմնական կրողը, կամ կամա, կամ ակամա: Այսինքն լրագրողը դառնում է հանրային կարծիք ձևավորող` միջազգային տարածքներում»,-նշեց Ադիբեկյանը:
Անդրադառնալով հայ լրագրողների համերաշխությանը սոցիոլոգը փաստեց, որ այդպիսի կառույց կա Հայաստանում, դա՝ ժուռնալիստների միությունն է, որը սակայն երբեք չի կատարում իր պարտականությունները: Արդյունքում լրագրողական կարևոր քննարկումների բացակայության հարցն է ձևավորվում ու բացակայում է լրագրողական միասնությունը: