25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրաշքի ականատես ենք. սրբազանը ցնցված է սահմանին տեսածից /վիդեո/

Առաքյալները միշտ հայտնվում են ճիշտ ժամանակին: Առաքելությունը միշտ լինում է մաքառումների ու ճշմարիտ հավատի միաձուլմամբ քաղված պտուղների ամբողջականությամբ:

Սեպտեմբերի 6-ը Տավուշի հավատացյալ ժողովրդի սրտի օրացույցում ամրագրվեց կարմիր տառերով:

Սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում , թեմի նորընծա առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը պատարագ մատուցեց: Պատարագին տավուշեցիներից զատ ներկա էին նաև Հայաստանի տարբեր ծայրերից եկած՝Սրբազանի խոսքին ականջալուր հավատացյալները, այդ թվում պաշտոնատար անձինք, մտավորականներ:

Բագրատ Սրբազանի քարոզը արժանացավ ծափերի: Վերջին օրերի սահմանային լարվածության պայմաններում այդ խոսքը մոմաբույր աղոթք էր առ Աստված.«Այսօր մենք գոհություն հայտնեցինք Աստծուն, փառք տալով իրեն այսօրվա խոսքերի համաձայն: Աստված մեզ առաջնորդում է մշտական հաղթանակների՝ Հիսուս Քրիստոսի անունով, և մենք իր բույրն ենք այս կյանքում և ոչ թե մահվան հոտը»,-իր խոսքը աղ ու հացի պես բաժանելով ասաց Սրբազանը:

Սրբազանը իր շնորհակալական խոսքը ուղղեց նաև թեմի նախկին առաջնորդին՝ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին, որը ներկա էր պատարագին և իր հովվական ցուպը աղոթքով հանձնեց Բագրատ Սրբազանին:

Սրբազանը իր քարոզում նշեց, որ Տավուշի թեմը իր համար  այլևս այլ անուն ունի՝ հույսի ու կյանքի համար պայքարող թեմը այսուհետ կանվանվի Տա-հույսի թեմ .«Քանի որ այստեղ ես միայն հույսի զգացում ունեցա»,-ասաց:

Որես հավատի ու հույսի վկայություն Բագրատ Սրբազանը ի ցուց դրեց սահմանային հատվածում վերջին օրերի տագնապախառն հաղթանակի ու  վերածննդի մի վկայություն:

«Հրաշալիքը այստեղ բերեք»,-ասաց:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ