28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Պաշտպանության նախարարությունը այսօր բարի էր /ֆոտո/

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ միջոցառում, որին մասնակցում էին զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներն ու թոռնիկները: Վաղ առավոտից պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքը վերածվել էր վառ ու գունագեղ հեքիաթային աշխարհի, որտեղ  թևածում էին պարզությունը, անկեղծությունն ու բարությունը կամ, մեկ բառով ասած՝ մանկությունը […]

Արցախը տնտեսական աճ է գրանցել

      Հունիսի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում պաշտոնապես ներկայացվեց 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Նիստը վարում էր խորհրդարանի գլխադասային՝  ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը։   Օրենսդիր-գործադիր քննարկմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, մշտական հանձնաժողովների ու պատգամավորական խմբակցությունների […]

Կապիկ չի՞ ասել /վիդեո/

«Հետաքննությունը պատասխանը կտա, այնտեղ փորձաքննություններ են անում, և պատասխանը շուտով կիմանանք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ խոսելով գազալցակայաններում արվող ստուգումների մասին: Հիշեցնենք, որ վերջին օրերին գազալցակայանի պայթման մի քանի դեպք է արդեն գրանցվել: Հիշեցնենք, որ մայիսի 26-ին պայթյուն էր տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) գազալցակայանում, […]

Եվրոպայի խորհուրդը սկսում է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը

2015թ. հունիսի 2-ին, ժամը 10:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագրի տևողությունը 24 ամիս է: Նախատեսվում է այն ավարտին հասցնել 2017թ. փետրվարի 28-ին: Այս ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ԵՄ/ԵԽ Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում (http://eap-pcf-eu.coe.int): 2014թ. դեկտեմբերին ստորագրվել է […]

Սայաթնովյան վարդատոն Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հրապարակում կրկին սայաթնովյան Վարդատոն էր, 101-րդ Սայաթնովյան Վարդատոնը: Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, նկարիչ Գևորգ Բաղինջաղյանի և բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ սկիզբ դրված սայաթնովյան «Վարդատոնը» Թբիլիսիի բնակչության սիրված և նվիրական տոներից մեկն է, որին մասնակցում է քաղաքի բազմազգ հասարակությունը և ամեն տարվա վերջին կիրակի օրը, չսպասելով հայտարարության ու հրավերքի, գալիս […]

Արգամի ծախսերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն Արտաշատ և Ալավերդի քաղաքային համայնքների ղեկավարների հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել: ԿԸՀ նախօրեին կայացած նիստում քննարկվել է ծառայության կողմից կազմված հիշյալ համայնքների ղեկավարների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը: Ըստ այդմ՝ Արտաշատի քաղաքապետի պաշտոնին հավակնող […]

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը կայցելի Հայաստան ս.թ. հունիսի 3-ին: Նա կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների անդամներին, կայցելի նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակ:

Ռիգայի գագաթաժողովը դյուրին իրադարձություն չէր

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի խոսքով՝ Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովը դյուրին իրադարձություն չէր, բայց ԵՄ-ն արտաքին աշխարհին ցույց տվեց, որ Արևելյան գործընկերությունն իր համար շարունակում է մնալ կարևոր: Դեսպանը նշեց, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել գործընկեր երկրներում բարեփոխումների կուրսին: Ըստ նրա՝ գագաթաժողովը հասավ այն արդյունքին, որ հստակ խոսվեց ու ընդունեց տարբերակված սկզբունք՝ վեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ