28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Դավութօղլուն Գերմանիայում խոսել է հայոց ցեղասպանության հարցից

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանականերում հանդիպել է Գերմանիայում ապրող Թուրքիայի քաղաքացիների հետ, գրում է  Ermenihaber.am-ը: Դորթմունդ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքին ունեցած ելույթի ընթացքում Թուրքիայի վարչապետը չի շրջանցել նաև հայկական թեման` հատկապես անդրադառնալով Գերմանիայում վերջին շրջանում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ տեղի ունեցող զարգացումներին: Դավութօղլուն խոսքն ուղղել է Գերմանիայի խորհրդարանին. «Նրանք, […]

Արցախի խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական նախնական արդյունքները

Արտակ Բեգլարյանի Բլոգի փոխանցմամբ՝ այստեղ պարբերաբար կտեղադրվի թարմացումներ դրանց ընթացքի ու արդյունքների վերաբերյալ, որոնք պաշտոնական բնույթ չեն կրում և որևէ կերպ չեն առնչվում իր աշխատանքի հետ: Համառոտ տեղեկատվություն… 33 պատգամավորական տեղը բաժանված է 22 համամասնական և 11 մեծամասնական տեղի: Համամասնական 22 տեղի համար պայքարում են 7 կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք», «Ազգային վերածնունդ», «Արցախի ժողովրդավարական», «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական», «Խաղաղություն […]

Ահաբեկիչները 300 եզդիների են մահապատժի ենթարկել

Իրաքի Հյուսիսում «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 300 գերյալ եզդի է մահապատժի ենթարկվել, հայտնում է «РГ»-ն: Սպանության փաստը հաստատվել է իրաքյան աղբյուրների կողմից: Հարկ է նշել, որ մոտ 3 000 եզդիներ գերի էին ընկել նախորդ տարի, նրանց իսլամիստները պահում էին Մոսուլ քաղաքում` շատ ծանր պայմաններում: Գերիների մեծ մասը կանայք են:

Գեղագիտական տարբերություններ կային. բանտախցի գաղտնիքներից /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր ազատ են արձակվել ՀԽ-ի ձերբակալված բոլոր անդամները։ Գարեգին Չուգասզյանը իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքը համարում է անհիմն և և անհեթեթ, իրավաբանական և տրամաբանական դատողություններից զուրկ:  «Կալանավորումը ռեժիմի հերթական ջղաձգման արդյունք էր: Ես կարծում եմ, որ մեր կալանավորումը ապրիլքսանչորսյան հավաքով պայմանավոված չէր: Մեր բարձրաձայնած խնդիրները նոր չեն, դրանք եղել են եւ շարունակում […]

«Հազիվ լրագրողները ընկել էին ձեռքս»

Ինչպես արդեն հաղորդել է մամուլը, ԱՐՄԵՆԻԱ Հ/Ը տոնական անակնկալ է պատրաստել: ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻ հեռուստախաղին մասնակցել են մեր հայտնի լրագրողները, մեդիադաշտի 12 «շնաձկներ», իսկ հաղորդումը վարել է մեկ այլ «շնաձուկ», այն է` ես։ Ինչ խոսք, շատ հետաքրքիր, դիտարժան և թեժ խաղ էր: Հազիվ լրագրողները ընկել էին ձեռքս (մինչ այդ, հակառկն է միշտ եղել) Մանրամասներ դեռ կհրապարակեմ: Ֆեյսբուքյան […]

Սեռական ոտնձգության դեպքեր Հայաստանում՝ անչափահասների նկատմամբ

Հայաստանում 2013 թ. վերջին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում, որով խստացվեցին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար  պատիժները, պակասել են անչափահասների նկատմամբ սեռական  հանցագործությունների դեպքերը: Այս մասին «Սեռական բռնությունը՝ անչափահասների նկատմամբ Հայաստանում» թեմայով քննարկմանը հայտարարեցին Քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Թումասյանն ու «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար […]

Լոնդոնում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ

Ս. թ. ապրիլի 24-ին, Լոնդոնի Փիքադիլլիի Սուրբ Հակոբի տաճարում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ, որի ժամանակ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետև, տպավորիչ ելույթով հանդես է եկել ղպտի եկեղեցու եպիսկոպոս Անժելիկոն: Համերգին, Լոնդոնի սիմֆոնիետա նվագախումբը, որը ղեկավարում էր Յոհան Մայքլ Կացը, ներկայացրել է հայ կոմպոզիտորների` Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոդիոն Շչեդրինին տիկնոջ՝ Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ: «Մեծ ցավով և խորը վշտով տեղեկացա բալետի աշխարհահռչակ պարուհու՝ անկրկնելի և հրաշալի Մայա Պլիսեցկայայի մահվան մասին: Նրա կերտած անկրկնելի կերպարներն ընդմիշտ կմնան բոլոր սերունդների հանդիսատեսների հիշողության մեջ: Մեծ է կորստյան ցավը, և մենք սգում ենք Ձեզ հետ […]

Թուրքիայում Խարբերդի հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել հյուրանոցի

Թուրքիայի ներկայիս Էլյազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող կիսաավեր հայկական բողոքական եկեղեցին, որն այժմ օգտագործվում է որպես ավտոկայանատեղի, պատրաստվում են քանդել և տեղում հյուրանող կառուցել, գրում է Ermenihaber.am-ը: Ավտոկայանատեղիի սեփականատեր Ջոշքուն Դուրանը կարողացել է եկեղեցու տեղում հյուրանոց կռուցելու թույլտվություն ստանալ թուրքական իշխանություններից: Հայկական այդ եկեղեցին ասորական եկեղեցու անվան տակ գրանցված է Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում: […]

«Ռուսաստանը մեր կարիքն ունի» /վիդեո/

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը գովելի է համարում հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին Հռոմի պապի մատուցած պատարագը: «Ուզում եմ, որ շրջանառության մեր դրվի ռեաբիլիտացիա տերմինը՝ հատուցում կորուստները վերադարձնելու իմաաստով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «Սերժ Սարգսյանի այցելությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներ հենց ռեաբիլիտացիայի առաջին քայլն է»,-նկատեց նա: Հիշեցնենք, որ մայիսի յոթին նախագահն այցելելու է ԱՄՆ, իսկ մայիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ