Դոլարի առքն՝ այսօր

Հայաստանյան բանկերում դոլարի առքն այսօրվա դրությամբ միջինը կազմում է 477.63 դրամ, վաճառքը՝ 481.48 դրամ: Եվրոյի առքը կազմում է 520.08 դրամ, վաճառքը՝ 529.17 դրամ: Ռուբլին կարելի է առնել 8.28 դրամով, վաճառքը 8.61 դրամ է:
Հայաստանյան բանկերում դոլարի առքն այսօրվա դրությամբ միջինը կազմում է 477.63 դրամ, վաճառքը՝ 481.48 դրամ: Եվրոյի առքը կազմում է 520.08 դրամ, վաճառքը՝ 529.17 դրամ: Ռուբլին կարելի է առնել 8.28 դրամով, վաճառքը 8.61 դրամ է:
Հուլիսի 16-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել մի ծրագիր, որով առաջիկա 5 տարվա ընթացքում հանրապետությունում կիրականացվի «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների ծրագիր, որի շահառուներն են առաջին տիպի 0-ից 18 տարեկան երեխաները և 18-22 տարեկան երիտասարդները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը: […]
«Հայաստանում սոցիալական խնդիրներով հեղափոխություններ չեն լինում, ես ինքս էլ սոցիալական բունտի կողմնակից չեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Ըստ նրա՝ սոցիալական բունտը Հայաստանում թեժացումների չի բերի, այն կարող է լուծել զուտ սոցիալական խնդիր, իսկ որպեսզի այն վերածվի քաղաքական խնդրի, մի քանի զուգահեռներ պիտի խաչվեն:
2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է թվով 455 ստուգում, որից 442-ը պլանային՝ տարեկան ծրագրով նախատեսված, 13-ը՝ ոչ պլանային: Ստուգումների արդյունքում կիրառվել է վարչական պատասխանատվություն և սահմանվել տուգանք՝ շուրջ 29 մլն դրամի չափով: Թվով 45 ստուգում դեռևս ընթացքի մեջ է: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 44 դիտարկում և մշտադիտարկում, […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում առկա համագործակցությունից և կարևորել դրանց հետագա խորացումն ու ամրապնդումը: Անդրադառնալով տնտեսական փոխգործակցությանը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ նախորդ տարվա համեմատ 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և Իտալիայի միջև արձանագրվել […]
Ներկայացված են սպորտում առավել սարսափելի վնասվածքները եւ բախումները:
Ինդոնեզիայում դժբախտ պատահար է տեղի ունեցել, ժայռաբեկորն ընկել է զբոսաշրջիկների վրա 100 մետր բարձրությունից, երբ վերջինները լողում էին ջրվեժի տակ: Պատահարի արդյունքում 3 հոգի մահացել է, 12 հոգի վնասվել է, հայտնում է LifeNews-ը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցան բանակցություններ վարչության ղեկավարության և Իսրայելի կառավարության պատվիրակության միջև: Բանակցությունները ուղղված էին քաղաքացիական ավիացիայի ոլորտում անվտանգության ապահովման երկկողմանի հատուկ միջոցառումների իրականացմանը, որոնք կնպաստեն Հայաստանի և Իսրայելի միջև ուղևորահոսքի ավելացմանը: Տվյալ պահին Երևանի և Թել-Ավիվի միջև իրականացվում է շաբաթական մեկ թռիչք Arkia Israeli Airlines ընկերության […]
Հայաստանի Հանրապետության կառավարության 25.06.2015թ. թիվ 728-Ն որոշման հիման վրա քրեակատարողական ծառայությունում օրեր առաջ մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 10 քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագրի իրականացումը: Վերջինի նախապատրաստումը սկսվել էր անցյալ տարի՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև 2014 թ. նոյեմբերի 14-ին ստորագրված համաձայնագրով: Ծրագիրը կիրականացվի ՀՀ արդարադատության նախարարության […]
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ երեք պատճառ կա, որով պայմանավորված է սահմանային լարվածությունը: Հիշեցնենք, որ երեկ էլ ողջ գիշեր թշնամին խախտել է հրադադարի ռեժիմը: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ նախ Ադրբեջանի ֆաշիստական հռետորաբանության, Ադրբեջանի մաքսիմալիստական հակահայկական քաղաքականության արդյունքում Ալիևն ինքն իրեն մտցրել է փակուղի, և նրան ոչինչ չի մնում, քան իրականացնել ահա […]