25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Գեներալը պատժում է «նարուշենի» անողներին. Հրապարակ

«Գեներալ Մանվելին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Էջմիածնում, որտեղ քաղաքապետ է իր որդին, ավտոմեքենաների «սխալ» կայանումների դեպքում անիվները «ծակվում» են: «Ես տեղյակ չեմ, սաղ սութ ա, չնայած ես տենայի՝ անպայման, եթե նարուշենի ա արել, չենք ծակում, նստեցնում ենք ակը, որ նարուշենի չանեն»: Իսկ ներկա՞ եք եղել ՀՀԿ-ի Վանաձորի «Անուշի» մեկնարկային քեֆին: «Չէ, չեմ էղե, ես միայն […]

Նոր մանրամասներ Վահան Մարտիրոսյանի քրեական անցյալից

Վերջին երկու օրերին հասարակական լայն քննարկման առարկա է դարձել ՀՀ քննչական մարմիններում քննվող քրեական գործով որպես տուժող և մեղադրյալ անցնող Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Հայաստանի սահմանը հատելու փաստը։ Միաժամանակ առանձին լրատվամիջոցներ հանդես են եկել խիստ սուբյեկտիվ և կողմնակալ գնահատականներով՝ քննչական մարմնին «մեղադրելով» իր լիազորություններից  չբխող գործողություններ չձեռնարկելու մեջ։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, ի պատասխան […]

Սեյրան Օհանյանի տիկնոջ աշխատանքը. Ժողովուրդ

«ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը, նույն ինքը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը, սովորաբար չի հաճախում աշխատանքի: Բայց դա չի խանգարում, որ նա ամսական 141 հազար 500 դրամ աշխատավարձ ստանա: Ռուզաննա Խաչատրյանի՝ աշխատանքի հաճախելու առնչությամբ մեկնաբանության համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանին: «Որպես նախարարի խորհրդական՝ Ռուզաննա Խաչատրյանը զբաղվում է […]

Կուսակցական լինելու գաղափարը խեղաթյուրվել է. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ներկա է գտնվել շուրջ 250 երիտասարդներին կուսակցական տոմսերի հանձնման արարողությանը։ Միայն ամռան ընթացքում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությանն անդամակցել է մոտ 500 երիտասարդ։ Շնորհավորելով երիտասարդներին` ՀՀԿ առաջնորդը կարևորել է նրանց դերը երկրի կյանքում և նշել, որ Հայաստանի ապագան ներկա […]

Ազգային ժողովում ուրվագծվում է նոր կոալիցիան. Ժամանակ

Խորհրդարանում ավարտվեցին Սահմանադրական փոփոխությունների քննարկումները, որոնց արդյունքում վերջնականապես հստակեցվեց, թե քաղաքական որ ուժերն են պատրաստվում պաշտպանել սահմանադրական փոփոխությունները, իսկ որոնք են տարբեր պատճառաբանություններով դեմ այդ փոփոխությունների անցկացմանը: ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պարագան պարզ էր ի սկզբանե: Եվ ահա, երեկ նրանց միացավ նաև ԲՀԿ-ն, ու փաստորեն նախագծի քննարկումների արդյունքում ձևավորվեց այն նույն քաղաքական կոալիցիան, որը ձևավորվել էր […]

Դրամի արժևորման ընթացքը շուտով կդադարի. ՀԺ

Ֆինանսական շուկայում դրամը շարունակում է իր «հաղթարշավը»: Երեկ մեկ դոլարի վաճառքի գինը երևանյան փոխանակման կետերում նվազել է 480 դրամից: Փաստորեն ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում դրամն արժևորվել է մոտ 2 տոկոսով: Թե ինչով է սա պայմանավորված, այնքան էլ հասկանալի չէ: Ըստ որոշ տեսակետների, դա կարող է պայմանավորված լինել խաղողի մթերման գործոնով: Խաղող մթերողները, ըստ այդ տեսակետի, […]

Սպանվել է Շամշադինի զինկոմը.բացառիկ մանրամասներ

Սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը Տավուշի մարզի Մովսես գյուղում հնչած կրակոցի զոհը դարձավ Շամշադինի տարածաշրջանի զինկոմ Դերենիկ Պապյանը: Գյուղում գտնվող Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ զինկոմին սպանել է նրա աշխատակիցը և համագյուղացին` գումարտակի հրամանատար Արթուր Մկրտչյանը: «Դերոն կարգին մարդ էր, ոչ մեկին վատ բան չէր արել, սաղ կյանքը կռված, գյուղի ու սահմանի համար արյուն տված տղա, ու էս […]

Ոստիկանությունից տեղեկացնում են

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը: Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 3, խուլիգանության և ապօրինի ծառահատման` 2-ական,   գույքի դիտավորությամբ ոչնչացման և կաշառակերության 1-ական դեպք: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ