19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Հովհաննես Ղազարյանի դին հայտնաբերվել է Արտաշատի ջրանցքում.ՀՀՔԿ

2015 թվականի մայիսի 15-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի ջրանցքում՝  Նորաշեն գյուղի հատվածում, հայտնաբերվել է  դիակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 79-ամյա բնակիչ Հովհաննես Ղազարյանն է։ 2015 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի բնակչուհի Ա.Ղազարյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ ամուսնու հայրը` 79-ամյա […]

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նստաշրջանին

Մայիսի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 125-րդ նստաշրջանին, որին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, Եվրոպայի խորհրդի 36 անդամ երկրների արտաքին գործերի նախարարներ և այլ անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ։ Ելույթ ունենալով նստաշրջանին՝ նախարար […]

Ասել, թե նման հեղինակավոր կառույցներին անդամակցելը հեշտ է, ճիշտ չէ

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին   Վերջին օրերին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հերթական շոշափելի արդյունքն է գրանցել եվրոպական քաղաքական դաշտում։ Կառույցը մոտ 40 երկրի 250 պատվիրակների կողմից միաձայն ընտրվել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության՝ ԵԺԿ-ի Երիտասարդական կազմակերպության անդամ։ Ասել, թե նման հեղինակավոր կառույցներին անդամակցելը հեշտ […]

Եթե չլիներ երկինքը…

Եթե չլիներ երկինքը, արևը իսպառ կայրեր երկիրը: Աստծու երկինքը հրաշալի պաշտպանություն է, որի շնորհիվ չար կրակը բարի լույս է դառնում: Ղուկ. 20: 9-19 Գործ 24: 17 – 25: 12  Գ Հովհ. 1: 1-15  Հովհ. 12: 27-43  Մատթ. 21: 33-46  Մարկ. 11: 27 – 12: 17 Մայիսի 19, Օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

Ի շահ ԼՂՀ անկախ պետականության.5-րդ գումարման խորհրդարանի ամփոփիչ մամուլի ասուլիսը

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 5-րդ գումարման խորհրդարանի ամփոփիչ մամուլի ասուլիսը Մայիսի 19-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 5-րդ գումարման խորհրդարանի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Իր խոսքում Աշոտ Ղուլյանը ներկայացրել է օրենսդիր մարմնի՝ 2010-2015 թվականների կատարած աշխատանքները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարել  օրինաստեղծ, քաղաքական եւ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված այլ գործառույթներին։ Ազգային […]

«Հույս կա, որ որ Հայաստանը Ռիգայից տուն վերադառնա ոչ թե աբստրակտ»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին. Հարգելի՛ գործընկերներ, Երկու օր հետո, Մայիսի 21-ին, Ռիգայում տեղի է ունենալու Արևելյան գործընկերություն գագաթաժողովը: Վիլնյուսից հետո շատ բան է փոխվել` հիասթափությունից մինչև նոր հույսեր: Ասեմ, որ այս փոփոխությունների ճանապարհը անցել ենք Եվրամիություն գործընկերների հետ միասին: Այսօր հույս կա, որ ճկուն քաղաքականության դեպքում իսկապես հնարավորություն կա, որ […]

Նախարարը փաստեց՝ եղել է թալան

Էլեկտրաէներգիայի սակագնի 17 դրամով բարձրացումը չունի օբյեկտիվ պատճառներ, և ակնհայտ է, լույսի սակագնի բարձրացումն իր հետ բերելու է ծանր սոցիալ-տնտեսական հետևանքներ։ Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիճյանը։ Նա վստահ է` էլեկտրաէներգիայի թանակացումը կունենա շղթայական ռեակիցա և կբարձրացնի նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ «ՀԷՑ-ը թանկացնում է լույսի սակագինը, քանի որ կուտակել է […]

Հայոց Ցեղասպանությանը նվիրված համերգ Թուրքիայում

«Վաղարշապատ» երգի պարի թատրոնը վերադարձել է «Սահակյան» երգչախմբի հրավերով Թուրքիա կատարած հյուրախաղերից: Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգը կայացել է Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում:  «Վաղարշապատ»-ը հանդիպում է ունեցել ստամբուլահայ համայնքի հետ, այցելել է Հրանտ Դինքի գերեզման, «Մարմարա» հայկական թերթի խմբագրություն:  Թուրքիա մեկնելուց առաջ «Վաղարշապատ»-ը Երևանում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Մեծ […]

Դեռահասը հրդեհել է իրենց բնակարանը, կան զոհեր

Մոսկվայի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում 48-ամյա կինն ու նրա 12-ամյա դուստրը մահացել են, հայտնում է “Интерфакс”-ը: Պարզվել է, որ բնակարանը հրդեհել է 16-ամյա դեռահասը, ով ասել է, որ միշտ վիճել է խորթ հոր հետ, ինչի պատճառով էլ նման քայլի է գնացել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված