22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Շրջադարձային փոփոխություն Սահամանդրության նախագծում

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը բարեփոխումների նախագծից կհանի այն դրույթը, ըստ որի Ազգային ժողովի նախագահն ընտրվում է իր լիազորությունների ողջ ժամկետով: Այս մասին Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցուևթյան ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ […]

Մեկնարկել է «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» գիտագործնական կոնֆերանսը

Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ին մեկնարկել է «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» խորագրով գիտագործնական կոնֆերանսը` նվիրված ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին: Կոնֆերանսի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով հյուրերին` Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կարևորել է պաշտպանության նախարարության և մայր բուհի միջև հաստատված […]

2016-ի պետբյուջեի նախագիծը կուղարկվի ԱԺ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում ավարտվել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը: Սեպտեմբերի 18-ին «ՀՀ 2016թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի, Ֆինանսների, Տրանսպորտի և կապի, Պաշտպանության, Կրթության և գիտության, Առողջապահության, Արդարադատության, Երևանի քաղաքապետարանի, […]

«Բարգավաճ Հայաստան»-ը կողմնորոշվեց

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների  նախագիծը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Պատգամավորը նախ արձագանքեց ԲՀԿ-ի հասցեին ուղղված քննադատություններին՝ ասելով, որ ԲՀԿ-ն երկու տարի առաջ քաղաքական կոնսուլտացիաներ էր սկսել սահմանադրական փոփոխությունների շուրջ և ԲՀԿ-ի դիրքորոշումը չի փոխվել: Միքայել Մելքումյանը հայտարարեց,  որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը սահմանադրական փոփոխություններին  նախագծին կողմ […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին, կարեւորել է երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը, երկու երկրների միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ փոխգործակցության […]

Սերժ Սարգսյանի ծրագիրը բացահայտված է

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ ՀՀԿ-ականները իրենից շնորհակալություն են հայտնել ԱԺ նիստերը ուղիղ եթերով հեռարձակելու առաջարկի համար և նոր առաջարկ արեց.«Առաջարկում եմ ձեզ երկրի առողջացման համար Սահամանդրությունը փոխելու փոխարեն ամբողջ կազմով՝ Սերժ Սարգսյանի  հետ միասին, հրաժարական տալ՝ միանգամից բացելով Սահմանադրության դուռը դեպի ժողովրդավարություն, բայց ձեր առաջիկա ծրագիրը  […]

Որոնք են ամուսնական դավաճանության 2 գլխավոր պատճառները

Ամուսնական դավաճանությունները խիստ անհատական են եւ կախված են մարդկանց կյանքի հանգամանքներից: Այդուամենայնիվ, ամերիկացի սոցիոլոգ Փեփեր Շվարցը հայտնաբերել է ամուսնական դավաճանության 2 հիմնական պատճառները: Նա դավաճանողներին բաժանել է երկու հիմնական տիպերի, գրում է Daily Mail-ը: Այսպիսով, առաջին կատեգորիային են դասվում այն մարդիկ, որոնց ձանձրացրել է սեռական կյանքն իրենց ներկայիս զուգընկերոջ հետ: Նրանք երկարաժամկետ հարաբերությունների մեջ են […]

Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքում արդեն խմելու ջուր կա

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի18-ին այցելել է Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնք և մասնակցել գյուղի խմելու ջրի ներքին ցանցի շահագործման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժինը: Ինչպես իր խոսքում նշել է ծրագրի ֆինանսավորող շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի խորհրդի նախագահ Ժակ Մարտենը, Արցախում կազմակերպությունն աջակցում է հիմնականում ջրագծերի կառուցմանը, […]

ԵՄ-ն մեր երկրի կարևոր գործընկերներից մեկն է. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական միության Ռեգիոնների եվրոպական կոմիտեի նախագահ Մարկու Մարկուլայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Արևելյան գործընկերության տարածքային և տեղական իշխանությունների բյուրոյի նիստի և համաժողովի անցկացումը Երևանում և վստահություն հայտնել, որ այն կնպաստի ԵՄ երկրների և Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ