Տարեց սիրահարի սիրտը չի դիմացել առանց կնոջ. սիրում եմ ասելով է մահացել
Փենսիլվանիայի բնակիչ ամուսինները, որոնք համատեղ ապրել էին 65 տարի, մահացել են 88 րոպե տարբերությամբ:
Մարջորի Լենդիսը երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է հիվանդանոցում: Կյանքի վերջին պահերին նա կողքին է եղել ամուսինը` 89-ամյա Ջեյմս Լենդիսը:
Ամուսինը որպես վերջին խոսքեր ասել է կնոջը.” Ես սիրում եմ քեզ:Մենք երկար ենք ապրել միասին եւ շուտով նորից կհանդիպենք”:
Կես ժամ հետո ծերունին մահացել է սրտային կաթվածից: Զույգը ծանոթացել է 1946-ին: Թոռնուհու խոսքով` նրանք անբաժան են եղել:
Գլազգոյի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունների համաձայն` ամուսինների համատեղ մահը հաճախ է պատահում: Ամուսիններից մեկի մահվան դեպքում մյուսի մահվան հավանականությունն աճում է 30 տոկոսով:
Ինչպես նաեւ գոյություն ունի հիպոթեզ, ըստ որի համատեղ կյանքի ընթացքում ամուսինների սրտային ռիթմերի միջեւ կապ է առաջանում, եւ երբ այն չի գործում, հնարավոր է սրտի աշխատանքը կանգ առնի:
2010-ին եւս մեկ ամուսնական զույգ է մահացել նույն օրը, սակայն այս դեպքում որեւէ ռոմանտիկա չկա. նրանք միասին շնչահեղձ են եղել վերելակում: