23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

«Բոնդոն» նպատակ ունի /վիդեո/

Հայրենասեր մարդը երբեք հետ չի կանգնում իր բռնած գործից: Ազատամարտիկ Արագած Մկրտչյանը (Բոնդո) դեռ Սասնա սարերին հասնելու նպատակ ունի: Նախագահի ամենաբարձր պարգևին արժանացած ազատամարտիկը այսօր շարունակում է մտածել սահմանների անվտանգության մասին:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ազատամարտիկը նկատեց. «Թող ադրբեջանցիք իմանան, որ իրանք սկսեցին պատերազմը, բայց չավարտեցին, նրանք նահանջեցին: Մենք ազատագրեցինք մեր հողերը, բայց կիսատ… մենք դեռ մնացածը կազատագրենք»:

«Բոնդոն» հիշեց դեպքեր կռվի տարիներից: Նրա կյանքում շատ բան փոխվեց վիրավորվելուց հետո. «Վիրավորվեցի երկու ոտքից… բայց տենց վիրավոր մասնակցեցի հարձակմանը: Մեր հրամանատարը՝ Գոքորը վիրավորվեց, ես ծնկների վրա էի շարժվում, բայց Գոքորին քաշի բերեցի … »:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ