26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Թուրքական դատարանում քննվում է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդից գումար շորթելու գործը

Ստամբուլի 16-րդ ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել ոմն Քեմալ Թայֆուն Նարգինի դեմ Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի բացած դատավարության նիստը: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի` Աթեշյանը Նարգինին դատի է տվել «Սանասարյան տուն» անվամբ շինությունը պատրիարքարանին վերադարձնելու իրավական գործընթացը կազմակերպելու պատրվակով 6 հազար թուրքական լիրա շորթելու մեղադրանքով, գրում է Ermenihaber.am-ը: Աթեշյանի ներկայացրած բողոքի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը: Ընդունելության ընթացքում Նախագահներ Բարաք Օբաման և Սերժ Սարգսյանը կարճ զրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են համահայկական նշանակության հարցեր:

Հայաստանում արեւի օգտագործման վրա եւս մենաշնորհ կհաստատվի. Ժամանակ

Ինչպես տեղեկացրել ենք, մինչ օրս ՀԾԿՀ-ն չի սահմանել արեւային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի գնման սակագինը: Երեկ Երեւանում մեկնարկած «Էներգետիկան հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային 6-րդ ֆորումին մասնակցող էնեգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ՀԾԿՀ-ն սահմանե՞լ է այդ սակագինը: Փոխնախարարը պատասխանեց, որ նման սակագին սահմանված չէ, որովհետեւ եթե ցածր սակագին սահմանվի, ապա այն գրավիչ չի […]

Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը. ՀՀ նախագահի ելույթը ՄԱԿ-ում

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում Հարգելի նախագահ Լիկետոֆտ, Շնորհավորում եմ Ձեզ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի նախագահի պատվավոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ հոբելյանական այս նստաշրջանը կարդարացնի […]

Խնդրենք Տիրոջը

Բարի լույս և խաղաղ օր Հայոց աշխարհին: Մեր աղոթքներում խնդրենք Տիրոջը, որ անփորձանք և խաղաղ պահի մեր երկրի սահմանները, ապավեն լինի Հայոց բանակի ամեն մի զինվորին, հայրենյաց պաշտպանների բազկին ուժ և կարողություն տա… Ամենահաղթ Խաչը իր տեսանելի զորությամբ ամրացնի մեր սահմաններն ու դիրքերը … Ամէն: Դեպի Լույս ֆեյսբուքյան հանրագրից

Միայն Աստված գիտե, թե ինչ է սպասվում ինձ

«Թե ինչ է կատարվել ինձ հետ, միայն Աստծուն ու ինձ է հայտնի, և հիմա միայն Աստված գիտե, թե ինչ է իրականում կատարվում ինձ հետ, և թե ինչ է ինձ սպասվում»: Գյոթեն նրա մասին գրում է. «Կլոպշտոկը դաստիարակվել է Աստվածաշնչով և իր բովանդակ զորությունը քաղելով այդ Աղբյուրից՝ ապրել է հինկտակարանյան նահապետների և մարգարեների հետ ճիշտ այնպես, ինչպես […]

Տարեց սիրահարի սիրտը չի դիմացել առանց կնոջ. սիրում եմ ասելով է մահացել

Փենսիլվանիայի բնակիչ ամուսինները, որոնք համատեղ ապրել էին 65 տարի, մահացել են 88 րոպե տարբերությամբ: Մարջորի Լենդիսը երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է հիվանդանոցում: Կյանքի վերջին պահերին նա կողքին է եղել ամուսինը` 89-ամյա Ջեյմս Լենդիսը: Ամուսինը որպես վերջին խոսքեր ասել է կնոջը.” Ես սիրում եմ քեզ:Մենք երկար ենք ապրել միասին եւ շուտով նորից կհանդիպենք”: Կես ժամ հետո […]

Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի այսօրվա ելույթը ԵԽԽՎ-ում: Եվրոպայում վերջին զարգացումների հետ կապված ստեղծվել է միգրացիոն ճգնաժամային իրավիճակ, և այդ խնդիրների լուծում գտնելու նպատակով հրատապ քննարկում անցկացնելը շատ արդիական և ողջունելի նախաձեռնություն է: Իրավիճակն աննախադեպ է նաև միգրանտների քանակով` Երկրորդ աշխարհամարտից հետո թերևս բնակչության այսպիսի տեղաշարժ Եվրոպայում չի եղել: Ինչ վերաբերում է այս տեղաշարժի արմատական […]

Կրակոցը մնում է կրակոց. Մովսեսի գյուղապետ/վիդեո/

«25 տարի շարունակ մեր գյուղը նույն կյանքով է ապրում, նոր բան չկա, միշտ էլ կրակում են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը: Ավալյանը խորհուրդ է տալիս իրավիճակին նայել մովսեսցու աչքերով.«Կրակոցը մնում է կրակոց ու այն ամեն վարկյան մի մարդու կյանք է խլում»,-նշեց Ավալյանը: Գյուղապետը հորդորում է չհավատալ` գյուղերում խուճապ լինելոի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված