27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինքնասպան եղածի առանձնատունը` բանկին. Ժողովուրդ

2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի առանձնատունը ևս անցավ հայաստանյան բանկերից մեկին։ Նկատենք, որ տեղի ունեցած դեպքից անցել է 7 ամիս, սակայն մինչ օրս միջադեպից որևէ նոր բան հայտնի չէ։ Անգամ գործարարի հարազատները տեղյակ չեն, թե քննություն իրականացնող մարմինն այս ամիսների ընթացքում ինչ բացահայտեց տեղի ունեցած ողբերգությունից։ Ու մինչ ԱԱԾ-ից լռում է, «Ժողովուրդ»–ին տեղեկություններ հասան՝ Նոր Հաճնում գործարարը ուներ առանձնատուն։ Ավելին՝ վերջինս ինքնասպան էր եղել հենց այդ առանձնատանը, և Հայաստանյան բանկերից մեկը նշված առանձնատունը ևս վերցրեց Ամիրխանյաններից։ Հավելենք, որ օգոստոսի 5-ին Ամիրխանյանի որդին իր ընտանիքի հետ լքել է Արաբկրր վարչական շրջանի Բլուր կոչվող թաղամասում իր առանձնատունը, քանի որ հայաստանյան բանկերից մեկն այն աճուրդի է հանել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ