28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Համահայկական VI-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը Բուենոս Այրեսում

Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի բակում, Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ տեղի ունեցավ Համահայկական VI-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը: Ջահը վառելու և կրելու պատվավոր պարտականությունը կատարեց արգենտինահայ հայտնի մարզիկ Ալբերտո Բարսեղյանը: Արարողությանը մասնակցեցին Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը, արգենտինահայ համայնքնային կազմակերպությունների ղեկավարները, Համահայկական VI-րդ […]

Սև խավիարի արտադրությունը դառնալու է Արցախի տնտեսության շարժիչ ծրագրերից մեկը. վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 21-ին շվեյցարահայգործարար Վարտան Սերմակիսի հետ այցելել է Մարտակերտի շրջան և ծանոթացելտնտեսական մի շարք խոշոր ծրագրերի ընթացքին: Թրղի գետի վրա կառուցված և վերջինօրերին գործարկված «Թրղի-3»՝ 5 մեգավատ հզորությամբ փոքր ՀԷԿ-ի պայմաններինծանոթանալով՝ վարչապետը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի վերաբերյալ: «Այս նոր փոքր ՀԷԿ-ը կհամարեի մեր հերթական ձեռքբերումն Արցախի էներգետիկինքնաբավության աստիճանը բարձրացնելու ճանապարհին: Ողջունելի է, որ մասնավորհատվածը մեծապես ընդգրկված է այդ ռազմավարական գործում: Դրա վառ օրինակը Վ.Սերմակիսի նշանակալի մասնակցությունն է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ում»,- ասել է Ա.Հարությունյանը:  Կառավարության ղեկավարն այցելել է նաև Մատաղիսում գործող՝ սև խավիարիարտադրամաս, որը հիմնվել է շվեյցարահայ գործարարի ներդրումով: Ընկերությանպատասխանատուները վարչապետին ու սեփականատիրոջն են ներկայացրել կատարվածաշխատանքը և հետագա ծրագրերը: Ըստ նրանց՝ շաբաթներ առաջ տեղադրվել է առաջինձկնկիթը, մոտ 3 տարի անց վաճառքի կհանվեն ձկան, իսկ 5 տարի հետո` սև խավիարի առաջինխմբաքանակները: «Կառավարության ուշադրությունը սևեռված է առաջնահերթորենսահմանամերձ բնակավայրերի զարգացման վրա: Դրա ապացույցներից մեկն այս հավակնոտծրագիրն է, որը ոչ միայն ապահովելու է բազմաթիվ աշխատատեղեր հատկապես շրջակագյուղերի բնակիչների համար, այլ նաև դառնալու է Արցախի տնտեսության շարժիչ ծրագրերիցմեկը: Մենք միշտ պատրաստ ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել նմանատիպձեռնարկումներին, առավել ևս, որ այն օտարերկրյա ներդրման արդյունք է»,- շեշտադրել էվարչապետը: Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել նաև սահմանամերձ Թալիշի դաշտերում, որտեղ«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամն արդի տեխնոլոգիաներով մշակում էգարնանացան մի շարք կուլտուրաներ: Վարչապետը գյուղատնտեսության ոլորտիպատասխանատուների հետ տեղում քննարկել է հիմնադրամի ծրագրի ընթացքին վերաբերողորոշ հարցեր՝ տալով համապատասխան հանձնարարականներ դրա արդյունավետությանբարձրացման ուղղությամբ:

Իշխան Զաքարյանը հանձնարարել է

Այսօր` հուլիսի 22-ին, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի, ՀԽՀԿ գործկոմի անդամներ, աշխատակազմի ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր: Իշխան Զաքարյանը հանձնարարել է պատշաճ կերպով դիմավորել և ճանապարհել արտերկրից ժամանող պատվիրակություններին, […]

Արտադրվել է շուրջ 95 հազար տոննա ծիրան

Հանրապետությունում գրեթե բոլոր գյուղատնտեսական մթերքների մասով ընթանում են բերքահավաքիաշխատանքներ։  Հուլիսի 22 ի դրությամբ, օպերատիվ տվյալներով` հանրապետությունում արտադրվել է շուրջ 140 հազար տոննապտղի և հատապտղի համախառն բերք, այդ թվում` շուրջ 95 հազար տոննա ծիրանի համախառն բերք, որը 2013թվականի ցուցանիշը (88.8 հազար տոննա) գերազանցում է ավելի քան 6 հազար տոննայով:  Հատկապես ծիրանի բարձր բերք է ստացվել Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերից:  Հանրապետությունում ծիրանի բերքահավաքի աշխատանքները դեռևս շարունակվում են:

ԲՀԿ-ականները հանդիպումներ են անում

Այսօր ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Աբրահամ Մանուկյանը հանդիպել են ԲՀԿ Արմավիրի մարզի Բաղրամյանի, իսկ այնուհետ ԲՀԿ Արագածոտնի մարզի Թալինի եւ Արագածավանի տարածքային կառույցների պատասխանատուների հետ։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, ներկուսակցական, ինչպես նաեւ արդեն իսկ շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների դրույթները։ Կառույցի պատասխանատուներն անդրադարձել են համայնքի […]

Երեխաներն ու երիտասարդները կձերբազատվեն ավանդական ներարկիչներից և սրվակներից

 Հուլիսի 16-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել մի ծրագիր, որով առաջիկա 5 տարվա ընթացքում հանրապետությունում կիրականացվի «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների ծրագիր, որի շահառուներն են առաջին տիպի 0-ից 18 տարեկան երեխաները և 18-22 տարեկան երիտասարդները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը: […]

Սոցիալական բունտը Հայաստանում թեժացումների չի բերի. Արամ Սարգսյան /վիդեո/

«Հայաստանում սոցիալական խնդիրներով հեղափոխություններ չեն լինում, ես ինքս էլ սոցիալական բունտի կողմնակից չեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Ըստ նրա՝ սոցիալական բունտը Հայաստանում թեժացումների չի բերի, այն կարող է լուծել զուտ սոցիալական խնդիր, իսկ որպեսզի այն վերածվի քաղաքական խնդրի, մի քանի զուգահեռներ պիտի խաչվեն:

Սննդամթերքի անվտանգության ծառայություն ստացված զանգերի թիվն ավելացել է

2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է թվով 455 ստուգում, որից 442-ը պլանային՝ տարեկան ծրագրով նախատեսված, 13-ը՝ ոչ պլանային: Ստուգումների արդյունքում կիրառվել է վարչական պատասխանատվություն և սահմանվել տուգանք՝ շուրջ 29 մլն դրամի չափով: Թվով 45 ստուգում դեռևս ընթացքի մեջ է:  Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 44 դիտարկում և մշտադիտարկում, […]

Քննարկվել են հայ-իտալական տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:  Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում առկա համագործակցությունից և կարևորել դրանց հետագա խորացումն ու ամրապնդումը: Անդրադառնալով տնտեսական փոխգործակցությանը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ նախորդ տարվա համեմատ 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և Իտալիայի միջև արձանագրվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ