03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունից տեղեկացնում են

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 18-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Բացահայտվել է գողության` 18, խարդախության`11, մաքսանենգության` 2, խուլիգանության 4 և կաշառակերության 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 2, մարմնական վնասվածք հասցնելու` 6,  գողության 8 և խարդախության 1 դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ