Կարմիր քարտեր նախագահականի վրա. բերման ենթարկեցին /վիդեո/
Նախագահի նստավայրի մոտ այս պահին բողոքի ակցիա են անցկացնում «Չենք հնազանդվելու» նախաձեռնության անդամները: Henaran.am-ի լրագրողը տեղեկացնում է, որ նախաձեռնությունը դժգոհում է թանկացումների դեմ: Ակցիայի մասնակիցները մասնավորապես ընդգծեցին` ինչու՞ է շաքարվազը, բրինձը, այլուրը թանկ մեր երկրում` ի տարբերություն հարևան պետությունների: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը մոտեցավ նախագահականի դարպասներին և կարմիր քարտեր շպրտեց` ի նշան բողոքի, ինչից հետո նրան բերման ենթարկեցին: