Նոր տվյալներ ՌԴ-ում բուժում ստացող տուժածների վերաբերյալ
Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը գտնվում է վերակենդանացման, մյուսը` վնասվածքաբանության բաժանմունքներում: Բուժումն իրականացվում է ամբողջ ծավալով: Նշենք, որ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Տուժածներից երկուսի բուժումը շարունակվում է Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական […]