02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Սկսվել է ընտրացուցակների ճշտման գործընթացը

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում Հոկտեմբերի 10-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության մի շարք ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներ: Խորհրդակցության ընթացքում կազմակերպչական և ծառայողական խնդիրների թվում քննարկվեցին նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նախապատրաստվելու հարցեր: Անձնագրային և վիզաների վարչությանը, անձնագրային տարածքային ստորաբաժանումներին, ոստիկանության տարածքային բաժիններին, մասնավորապես՝ համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին, հանձնարարվեց սկսել հանրաքվեի մասնակիցների […]

Էրեբունի-Երեւանը` Նոր տարվա հաշվին /ֆոտո/

Այս տարի Երևանը դառնում է 2797 տարեկան: Էրեբունի-Երեւանի օրվան ընդառաջ մայրաքաղաքը զարդարվում է գիշերային լուսային էֆեկտներով: Ներկայացվող լուսանկարը Էրեբունի համայնքից է: Տպավորությունն այնպիսին է, որ թաղապետարանը որոշել է միջոցներ խնայել` Նոր տարվա տոնածառի զարդանախշին ավելացնելով մի փոքր դետալ: Հիշեցնենք, «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը մայրաքաղաքի բյուջեից հատկացվել է 130 մլն դրամ, ևս 30 մլն դրամ հավաքագրվել է մասնավոր հատվածից:

Ռուսաստանը 200-ից ավելի ԻՊ ահաբեկիչ է ոչնչացրել /վիդեո/

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում են ՌԴ ավիահարվածների կադրերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին: Ինչպես փոխանցել են ՌԴ զինված ուժերը, ավիահարվածների հետեւանքով ավելի քան 200 ԻՊ ահաբեկիչ է ոչնչացվել, գրում է ИА REGNUM-ը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ՌԴ-ն որոշում կայացրեց ավիահարվածներ հասցնել Սիրիայում տեղակայցված ԻՊ օբյեկտներին:

Երկու համալսարաններ կգործես ևս 4 տարի

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին  և Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանին 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհվեց: Այսօր կայացած նիստում նման որոշում կայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովը: Յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում, որտեղ հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրեց բուհի ուժեղ և թույլ կողմերը, […]

Ինչով է կարեւոր «Հայր մեր-ը»

Մատթեոս 6: 9-13 Այս աղոթքը շատ պատվական ու գովելի է երեք պատճառով. Առաջին – որովհետև Քրիստոսի կողմից է սահմանված: Եվ եթե աղոթքները, որ մարդիկ են սահմանել, պետք է սովորել ու աղոթել, ապա որքա՞ն առավել պետք է սովորել այն աղոթքը, որն Աստված Իր բերանով ուսուցանեց: Երկրորդ – որովհետև կարճ է ու գեղեցիկ, և ոչ ոք չի […]

Աշխարհում 450 միլիոն մարդ ունի հոգեկան խանգարում

Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան (ՀԱՀՖ) 1992 թվականից հոկտեմբերի 10-ը հռչակել է Հոգեկան առողջության համաշխարհային օր: Օրվա խորհուրդն է մեկ անգամ ևս հասարակության, պետությունների կառավարությունների, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության խնդիրների և հիմնախնդիրների վրա, որոնք գնալով ահագնանում են ողջ աշխարհում: Այս տավա կարգախոսն է. «Արժանապատվություն և հոգեկան առողջություն»: ԱՀԿ և ՀԱՀՖ մեկնաբանությամբ` արժանապատվությունը հոգեկան […]

Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունն ի նպաստ ֆրանկոֆոնիայի

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին: Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի հարգելի պարոն նախագահ, Ֆրանկոֆոնիայի հարգարժան տիկին նախագահ, Տիկնայք և պարոնայք ԱԳ նախարարներ և պատվիրակության ղեկավարներ, Տիկնայք և պարոնայք, Կցանկայանի ևս մեկ անգամ Ձեզ ասել, որ մեծ պատիվ է մեզ համար այստեղ՝ Երևանում, հյուընկալելու Ֆրանկոֆոնիայի ատյանների այս կարևոր հանդիպումը: […]

Աշխարհում 26 միլիոն մարդ ապրում է շիզոֆրենիա ախտորոշմամբ

Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան (ՀԱՀՖ) 1992 թվականից հոկտեմբերի 10-ը հռչակել է Հոգեկան առողջության համաշխարհային օր: Օրվա խորհուրդն է մեկ անգամ ևս հասարակության, պետությունների կառավարությունների, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության խնդիրների և հիմնախնդիրների վրա, որոնք գնալով ահագնանում են ողջ աշխարհում: Վերջին շրջանում ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ կառավարության կողմից ընդունվել են մի շարք նորմատիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված