09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

«Հիվանդ, հայրենասեր տղա է…» /վիդեո/

«Միանշանակ ահաբեկիչներ չեմ համարում, որովհետև այստեղ ահաբեկչությունչկա: Ուսումնասիրելով իրենց ղեկավարի անցած ճանապարհը` կարող եմ արձանագրել՝ միանշանակ` հիվանդ, հայրենասեր տղա է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության անդամ Սեյրան Չիլինգարյանը: Չիլինգարյանը վստահ է, որ կալանավորվածները հայրենասիրական նպատակներով առաջնորդվող երիտասարդներ են ու նախաքննությունը ցույց կտա, թե ինչո՞ւ են հավաքել այդ զինամթերքը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ոստիկանությունը տեղեկացնում է

2015 թ. դեկտեմբերի 1-ից Երևան քաղաքում նախատեսված հավաքների անցկացման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել. 1/ Հավաքների մասնակիցների և այլ անձանց անվտանգության ապահովման նպատակով առաջիկա օրերին ՀՀ ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի վերաբերելի բոլոր պահանջներին համապատասխան: 2/ ՀՀ ոստիկանությունը շարունակում է պարբերաբար ստանալ, […]

Ուռուցքաբանության կենտրոնի աշխատանքներն ավարտական փուլում են /ֆոտո/

Ավարտին են մոտենում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի 1-ին փուլի` Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի, ստեղծման աշխատանքները: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն հերթական անգամ այցելեց Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն` իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Շինարարների և կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է տարածքով:  Այժմ ընթացքի մեջ են  լրացուցիչ սարքավորումների վերջնական մոնտաժային աշխատանքները: […]

«Անհեթեթ, անգրագետ»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նախօրեին տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվել է. «Երկրի անվտանգության համակարգի նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու համար «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն իրավապահպան մարմիններին առաջարկում է հանդիպել մինչ դեկտեմբերի 1-ը և քննարկել դեկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկող շուրջօրյա հրապարակային միջոցառումների անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու գործնական հարցերը»: Henaran.am-ը այս առնչությամբ զրուցեց ՀՀ […]

Նախընտրական «բո»՝ վախացնոցի. ձերբակալվել է ևս մեկ ազատամարտիկ

«Սա ահվոր փնթի ձեռագիր էր, ոնց որ թատերական արվեստի ներկայացուցչի անավարտ ու անորակ գործնեություն, որը ներկայացվեց ի լուր հանրության: Կատարվածը ներկայացվեց սկզբում, որպես ԻՊ, բայց հայկական տարբերակով և ռուսական պատվերով, ներքին քաղաքական իրադարձության՝ «այո» և «ոչ»-ի հանրաքվեի նախաշեմին»,-Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Խուդավերդյանը տարօրինակ է համարում ազատամարտիկ […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Էմմա Աբայդուլլինային՝ ամուսնու՝ Էլդար Ռյազանովի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախահականից: «Ցավով տեղեկացա աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ, պոետ, դրամատուրգ և մանկավարժ, բոլորի կողմից սիրված Էլդար Ալեքսեի Ռյազանովի մահվան մասին: Բազմաթիվ սերունդներ են դաստիարակվել Էլդար Ռյազանովի՝ սիրված և հայտնի ֆիլմերում արտացոլված բարոյաարժեքային կողմնորոշիչներով, որոնք, տասնամյակներ անց էլ չեն […]

Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ է տվել

Նոյեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ նվիրված 2015 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված ռազմավարական բնույթի միջոցառումների, դրանց արդյունքների և առաջիկա անելիքների քննարկմանը: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսել է տարեսկզբից մինչ օրս ազգային բանակում միասնական և հետևողական աշխատանքի արդյունքում […]

Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավորը ելույթը «Բարև ձեզ» բառերով է սկսել

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանական նիստի ժամանակ ելույթ ունենալիս պատգավորներին հայերենով է ողջունել` ասելով «Բարև ձեզ», գրում է Ermenihaber.am-ը։ Ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կողմից ընտրված Փայլանը անդրադարձել է Դիարբեքիրի փաստաբանական պալատի ղեկավար Թահիր Էլչիի սպանությանը: Փայլանը Թահիր էլչիին նմանեցրել է Հրանտ Դինքին` ասելով, որ նա նույնպես «խաղաղության աղավնի» էր: Հայազգի […]

Գյուղնախարարը գյուղմթերք արտահանող ընկերություններին հորդորել է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցություն է ունեցել հանրապետությունից թարմ պտուղ-բանջարեղեն արտահանող  շուրջ  20 ընկերությունների ներկայացուցիչների և անհատ ձեռներեցների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հանդիպման նպատակն էր քննարկել ՌԴ-ի կողմից թուրքական ապրանքների նկատմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ