Սերժ Սարգսյանը ինձ խոստացել է ասել` ով է կազմակերպել Հոկտեմբերի 27-ը. Ժամանակ
Հարցին` հստակ կարո՞ղ ենք ամրագրել, որ դուք 2017-ին մասնակցելու եք խորհրոդարանական ընտրություններին և առաջնորդելու եք գոնե արեւմտամետ ուժերին եւ գործիչներին «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն ասել է.
«Երբ դուք խնդիր դրեցիք` ի սկզբանե հավն է եղել, թե ձուն, ես մտածեցի ու ինձ բռնացրեցի, որ Հովհաննես Ավետարանիչի կողմնակից եմ. «Ի սկզբանե էր բանը, եւ բանն Աստծո մոտ էր, եւ բանն Աստված էր»: Աստծուց առաջ չընկնենք, ես չեմ կարող խոսք տալ մեկ երկու տարվա կտրվածքով: Ոչ թե կասկածում եմ, այլ Աստված պիտի կյանք տա, Աստված պիտի այդ հնարավորությունը տա, որ ես կարողանամ այդ ամենն անել: Այդ հաախմբումը եթե ինձնով լինի, ես սիրով կանեմ, ես առայսօր պայքարել եմ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի դեմ, այլ պայքարել եմ ճշմարտության համար:
Ես ուզեցել եմ հասկանալ` որտեղից էր Հոկտեմբերի 27-ի արյունը` դրսի՞ց էր, թե՞ ներսից, որովհետև Սերժ Սարգսյանը ինձ խոստացել է, որ դա կազմակերպված էր, որ մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Թող ասի, ես սպասում եմ այդ պատասխանին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: