09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Առաքելական եկեղեցին բացում է փակագծերը` նոր Սահմանադրության շուրջ

Henaran.am-ը, անդրադառնալով երեխաների իրավունքների մասին օրենքների փոփոխությանը և վերաշարադրմանը՝ Սահամանադրական բարեփոխումների համատեքստում,  հրապարակում էր ներակայացրել, որտեղ վեր էր հանվում բավական կարևոր մի դրույթ: Ըստ որի՝ վտանգվում է հայկական ավանդական ընտանիքի մոդելը: Վերոնշյալ հրապարակման մեջ նշված էր, որ նոր սահմանադրության  37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` «երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը», որը «հաշվի […]

Սպանության կասկածանքով ձերբակալվել է կինը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նոյեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ 76-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ և ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի կինը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 2015թ. նոյեմբերի 29-ին` ժամը 15:30-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում Բարաբաթում […]

Ի՞նչ է մկրտությունը

Մկրտությունը, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ կնունքը կարևոր իրադարձություն է, որի միջոցով մարդ դառնում է քրիստոնյա, Հիսուս Քրիստոսի հետևորդ: Մկրտությամբ մարդ մաքրվում է ադամական, նաև մինչև մկրտությունը գործած մեղքերից և խնդրում Աստծուն ներել դրանք: Քրիստոնյա դառնալու միակ ճանապարհը մկրտությունն է, իսկ մկրտության պայմանը հավատքն է: Մկրտվողը պետք է հավատա Ամենասուրբ Երրորդությանը, որովհետեւ ինչպես Քրիստոս ասաց. […]

«Շենգավիթ» ԲԿ-ում նորածինների մահվան դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել

ՀՀ  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է 2 քրեական գործ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում երկու նորածինների մահվան դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Արմավիր մարզի բնակիչ Ա.Քոչարյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ կինը 34 շաբաթական հղիությամբ տեղափոխվել է «Շենգավիթ» […]

Խորհրդակցություն` Կառավարությունում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ խորհրդակցություն՝ շահագրգիռ պետական գերատեսչությունների և գործարար աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ:  Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման ոլորտում տիրող իրավիճակը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերը և առկա հնարավորությունները: Այս համատեքստում, մասնավորապես, արծարծվել են դեպի Ռուսաստանի […]

Սու-24-ի զոհված օդաչուի մարմինը Թուրքիայից ուղարկվել է Ռուսաստան

Թուրքիայի կողմից Սիրիայում խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի  զոհված ռուս օդաչուի՝ Օլեգ Պեշկովի մարմինը Թուրքիայից ուղարկվել է Ռուսաստան։ Նման տեղեկություններ են հրապարակել ռուսական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ ռուս օդաչուի մարմինը Թուրքիայի Հաթայի նահանգից Անկարա էր տեղափոխվել նոյեմբերի 29-ին:

Օբաման ու Պուտինը փակ հանդիպում են անցկացրել Փարիզում

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահԲարաք Օբաման փակ հանդիպում են անցկացնում Փարիզում ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված համաշխարհային խորհրդաժողովի շրջանակներում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Թե ինչ են քննարկել նախագահները, առայժմ հայտնի չէ։

Ոստիկանապետն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել

2015 թ. դեկտեմբերի 1-ից Երևան քաղաքում նախատեսված հավաքների անցկացման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել. 1/ Հավաքների մասնակիցների և այլ անձանց անվտանգության ապահովման նպատակով առաջիկա օրերին ՀՀ ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի վերաբերելի բոլոր պահանջներին համապատասխան: 2/ ՀՀ ոստիկանությունը շարունակում է պարբերաբար ստանալ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ