09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ընդդիմադիր հարթակը լիդերի խնդիր ունի. Հ. Նաղդալյան

–Տիկին Նաղդալյան, երեկ մեկնարկեց ընդդիմության քաղաքացիական անհնազանդության շարժման կոչերով՝ իրենց կողմից երկար ժամանակ գովազդվող և խոստացված բազմամարդ հանրահավաքը: Հետաքրքիր է իմանալ իշխանության վերաբերմունքը: -Չեմ կարծում, որ հիմա արժե խոսել թվաքանակի կամ բազմամարդության մասին, նախ առաջինը՝ որ դա վիճելի է, և երկրորդը՝ այն պատճառով, որ դա, պարզապես, էական չէ: Այսօրվա հեռահաղորդակցության, կապի միջոցները այնքան կատարելագործված են, […]

«Քոչարի. Ավանդական խմբապար» հայտը քննարկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստում

Նոյեմբերի 30-ից Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում իր աշխատանքն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանը: Կոմիտեն, ի թիվս այլ հարցերի, քննարկեց Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու համար ներկայացված 35 հայտ, որոնց թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի` «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը: Հայաստանյան պատվիրակության ներկայացրած փաստարկների շնորհիվ […]

Մրցակցություն` ով ավելի լավ «կքրֆի» /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խոստովանում է՝ ՀԱԿ-ն էլ մի բարի օրի չի: Լրագրողների հետ զրույցում Շարմազանովը անդրադարձավ ՀԱԿ-ի քաղաքական ախորժակին՝ նշելով, որ եթե ՀԱԿ-ը հանրաքվեի 200-ից ավելի տեղամասերում չունի վստահված անձեր, արդյո՞ք իրավունք ունի խոսելու լուրջ քաղաքական նպատակներից: «Բոլորի հույսն այն է, որ ժողովուրդը վատ է ապրում, կա սոցիակալան դժգոհություն և կարելի է այդ հողի […]

Կխոսեն ԼՂ հիմնախնդրից․ Դավութօղլուն մեկնում է Բաքու

Թուրքիայի վարչապետ  Ահմեթ Դավութօղլուն դեկտեմբերի 3-ից 4-ը ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Թուրքական «turkiyegazetesi» լրատվակայքը, հղում  անելով Թուրքիայի կառավարության մամուլի կենտրոնի արած հայտարարությանը, նշում է, որ այցի շրջանակներում Դավութօղլուն հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և  վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ, գրում է Ermenihaber.am-ը: Նշյալ հանդիպումների ժամանակ կողմերը խոսելու են  ղարաբաղյան հիմնախնդրի և թուրք-ադրբեջանական հարաբերություններում […]

Խորհրդարանում ներկայացվեց 2016 թ. ԼՂՀ պետական բյուջեի նախագիծը

Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Օրակարգում «ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի պաշտոնական ներկայացման հարցն էր: Այս մասին հայտնում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը: Օրինագծի եւ բյուջետային փաթեթի մյուս փաստաթղթերի վերաբերյալ հանդես […]

Պետք է գիտակցությունը և գործողությունը միավորվեն.Գարեգին Չուգասզյան/վիդեո/

Ազատության հրապարակում շարունակվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի  նախաձեռնած  հանրահավաքն ու նստացույցը: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանն իր ելույթում նշեց, որ իրենց նպատակն է հանրաքվեի կասեցումը, որի համար պետք է գիտակցությունը և գործողությունը միավորվեն: «Երեկ մենք տեսնաք, որ Հայաստանում բավարար չափով գիտակցություն գոյություն ունի և այդ ազատությունը շարժվել է արդեն Ազատության հրապարակ: Երեկվա դեպքերը՝ […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Ողջունելով Յան Համաչեկին եւ պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Չեխիայի բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է հայ-չեխական խորհրդարանական շփումները՝ կարեւորելով խորհրդարանական […]

Սպանախը՝ ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոց

Սպանախի տերևների մեջ գոյություն ունեցող կառուցվածքային հատուկ նյութերը գիրուկներին օգնում են ազատվել ավելորդ քաշից: Meddaily-ն տեղեկացնում է, որ սպանախի նիհարեցնող հատկության մասին եզրահանգման են եկել Լունդի համալսարանի փորձագետները: Ըստ փորձագետների՝ սպանախում առկա թիլակոիդը մարսողության ընթացքը դանդաղեցնում է:  Նպաստում է աղիներում հագեցվածության հորմոնի զարգացում-ակտիվացմանը: Մասնագետրները նիհարել ցանկացողներին խորհուրդ են տալիս սպանախը մանրացված և ֆիլտրված ձևով կիրառել՝ ցանկալի արդյունքին […]

Ֆրանսիայի Սենատում քվեարկության կդրվի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը

Ֆրանսիայի Սենատում դեկտեմբերի 3-ին քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Nouvelles d’Armenie պարբերականը տպագրված նոր համարում: Նոր օրինագծի հեղինակը Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն է: 2013 թվականի հունվարին Բուայեիպատրաստած նախագիծը Հայոցցեղասպանության ժխտումը քրեականացնելուվերաբերյալ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգայինժողովի և Սենատի կողմից, սակայն երկրիՍահմանադրական խորհուրդն այնսահմանադրությանը հակասող էր […]

«Ես հիշում եմ 88-ը, երբ զորքն էր կանգնած, բայց մարդիկ գալիս էին». Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը շահարկում է «փրկություն» բառը, քանի որ, ըստ նրա, այդ բառը ֆանատիզմ է պարունակում: «ԱԺ նախագահը պետք է այնպես անի, որ երկրում կայունություն ապահովվի: Այդ պատճառով ես չեմ ուզում գնահատականներ տալ որևէ կողմին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը: Լրագրողները պնդեցին, որ Ժիրայր Սեֆիլյանը երեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ