09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

«Թքած ունեմ հա՛մ «այո»-ի, հա՛մ «ոչ»-ի վրա». երթուղայինները կանգնած են

«Դեկտեմբերի 1-ին Եղվարդ-Երևան երթուղայինները չեն աշխատել,այսօր կիսատ են աշխատելու, վաղը էլի չեն աշխատելու»,-Henaran.am-ի հետ զրույցում հուզվեց տիկին Մարիամը: Նա բարում լվացարար է աշխատում` 2 հազար դրամ օրավարձով. «Օրականով է, բայց բացակայել չեմ կարող: Պայման կա: Երեկ 2 հազար դրամը ստացա, որ մի բան առնեմ գամ տուն, բայց եկա տեսա` երթուղային չկա: Ամբողջ կանգառով մեկ ժողովուրդ էր: Հարցրի, ասեցին` միտինգ […]

Բոստոնում 16-ամյա Անին փող է հավաքել Գյումրիի երեխաների համար /վիդեո/

«Ամբողջ Աստվածաշունչը, եթե սկզբից մինչև վերջ կարդանք՝ բազում բարեգործությունների կհանդիպենք: Քրիստոսը ասում է, որ պետք է կարիքավորներին միշտ օգտակար լինել, սակայն Աստվածաշունչը հորդորում է նաև չխոսել արած գործի մասին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն սարկավագ Գևորգյանը: Սարկավագի  միջնորդությամբ, օրերս Գյումրիում մի բարեգործական միջոցառում է իրականացվել: Բոստոնում  բնակվող բարերարների օժանդակությամբ Գյումրիում հիմնովին վերանորոգվել է հատուկ կարիքներ […]

2015-ի լավագույն ֆիլմերը

Ֆրանսիական Cahiers du Cinéma-ն ներկայացրել է անցնող տարվա 10 լավագույն ֆիլմերը։ 1, «Իմ մայրը», (Mia Madre) 2, «Կատարելության գերեզմանոց»,  (Rak Ti Khon Kaen) 3, «Կանանց ստվերում» (L’ombre des femmes) 4, «Մեր բույրը» (The Smell of Us) 5, «Խելագար Մաքս․ Մոլեգնության ճանապարհ» (Mad Max Fury Road) 6, «Խաուխա» (Jauja) 7, «Ի ծնե արատ» (Inherent Vice) 8, «Հազար ու մեկ […]

Ճանապարհային ոստիկանության նորամուծությունը

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ հապաղումներից, հնարավոր խցանումներից ևվթարային իրավիճակներից խուսափելու համար, 2015 թ. դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և այն կդառնա կարգավորվող խաչմերուկ:   

Քննարկվել են դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան-քննարկում: Արդարադատության նախարարը կարևորել է նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայում գտնվում է դատաիրավական բարեփոխումների փուլում, որի իրականացման համար անհրաժեշտ է […]

«Թեժ գիծ» լրագրողների համար

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը՝ ս.թ. դեկտեմբերի 6-ին, զանգվածային լրատվության միջոցների և լրագրողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «թեժ գիծը» կաշխատի հատուկ ռեժիմով։ Եթե հանրաքվեի լուսաբանման ընթացքում խոչընդոտվի ձեր օրինական մասնագիտական գործունեությունը, զանգահարեք «թեժ գծի» հետևյալ հեռախոսահամարներով. 010533895, 093107085 կամ գրեք էլեկտրոնային փոստի`[email protected] հասցեով:  ԽԱՊԿ-ը կուսումնասիրի ստացված ահազանգերը եւ կձեռնարկի համապատասխան միջոցներ:  

Հայաստանը շատ փոքր է այլասերվածներով լցնելու համար /վիդեո/

«Սահմանադրությունը քանդում է հայ մարդու սուրբ սրբոցը՝ ընտանիքը»,-կարծում է ԱԱԾ նախկին պաշտոնյա, քաղաքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը` մատնանշելով ամենագլխավոր պատճառը, հանուն որի պետք է դեմ գնալ այս Սահմանադրությանը` երեխայի իրավունքին առնչվող 37-րդ հոդվածը: «Հինգ հազար տարի ցիվիլ ձևով եկել հասել ենք այս օրվան ու հիմա ամեն բան քանդվում է: Եղելա հայր, մայր, երեխա հարաբերություն: Երեխան պետք է լսի […]

Սարսափելի կադրեր. պայթեցրել է ինքն իրեն /վիդեո18 +/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ԻՊ ահաբեկիչներից մեկը պատահաբար պայթեցնում է ինքն իրեն՝ զենքը ցուցադրելիս։ Կադրերում երեւում է, որ տղամարդը ուսումնասիրում է զենքը, երկար նշան բռնում, սակայն արդյունքում այն պայթում է հենց նրա ձեռքերում։ Առայժմ հայտնի չէ` երբ եւ որտեղ է արվել տեսագրությունը։

Արտգործնախարար ԷդվարդՆալբանդյանը կայցելի Բելգրադ

ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 3-4-ը կայցելի Բելգրադ։ Նախարարական խորհրդի լիագումար նիստին նախատեսված է արտգործնախարար Նալբանդյանի ելույթը։ Բելգրադում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի մի շարք այլ հանդիպումներ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ