08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հիմնվել փաստական նյութերի ու հավաստի տեղեկատվության վրա. Ա. Ահարոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն լուսաբանող զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին, դիտորդներին և փորձագետներին կոչ ենք անում հանրաքվեի ընթացքը կամ որևէ դրվագ ներկայացնելիս հղում անել միայն փաստերին, հիմնվել փաստական նյութերի ու հավաստի տեղեկատվության վրա:Միայն այդ դեպքում հնարավոր կլինի արդյունավետ արձագանքել եւ […]

Ի՞նչ պատիժ է սահմանվում քվեաթերթիկը ուտելու կամ պատռելու համար

«Քվեաթերթիկը ուտելը, պատռելը կամ ոտքի տակ տրորելը կարող է դիտվել որպես վարչական իրավախախտում, այն քրեական հանցանք չի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը: Նորիկյանը փաստեց` քրեական հանցանք կարող է դիտվել միայն, երբ գողանում կամ հափշտակում են քվեաթերթիկը: «Այս դեպքում կիրառվում են քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշները, այս մասով արդեն պետք է կոնկրետ դեպքը հաշվի առնել»,-ընգծեց փաստաբանը: […]

Դրանից ոչինչ չի փոխվի

“Qahana.am” -ը շարունակում է հարցազրույցների շարքը, որի շրջանակներում «Հայտնի մարդիկ հավատքի մասին» խորագրի ներքո ձեզ կներկայացնենք սիրված ու ճանաչված արվեստագետների, հասարակական, քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ՝ «Եկեղեցին և մենք» թեմայով:  Մեր առաջին հյուրը դերասան Մկրտիչ Արզումանյանն է: Ի՞նչ հաճախականությամբ է դերասանն այցելում եկեղեցի, որտե՞ղ է առավել շատ գտնում իր հանգիստը, հավատո՞ւմ է, որ Աստված կօգնի իր […]

Մինչև մեկնարկը հանրաքվեի ԿԸՀ-ն ստացել է 22 դիմում

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հանրաքվեի քարոզչության պահին սկսած` հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 5-ը հանրաքվեի ԿԸՀ-ն ստացել է 22 դիմում: «Ստացված դիմումներից հինգի վերաբերյալ կայացվել է որոշում: Դիմումներից երկուսը վերաբերում էին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների որակավորման վկայանների ժամկետների երկարաձգման խնդրին, որոնք հանրաքվեի ԿԸՀ-ի կողմից բավարարվել են: Մյուս երեք […]

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդներն արձանագրել են

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հրապարակել է իր արձանագրած առաջին խախտումները: Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իրականացնում է դիտորդական առաքելություն թիվ 1 ընտրատարածքում (Ավան և Նոր Նորք): Այս մասին տեղեկանում ենք նրանց ՔՀԻ տարածած հաղորդագրությունից: Դիտորդները 07:30-ից ընտրատեղամասերում են: Արդեն գրանցվել են առաջին խախտումները: «Ողջ օրվա ընթացքում մենք կհրապարակենք անընդհատ թարմացվող տեղեկություններ թիվ […]

Թեհրանի խիստ զգուշացումը Բաքվին. դա հեղափոխական շարժում է

«Եթե Բաքուն չդադարի ուժ գործադրել Նարդարանի շիաների նկատմամբ, Իրանի հարաբերություններն Ադրբեջանի հետ կվերանայվեն: Նման հայտարարություն է արել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Մոջտահմեդ Շաբեստարին՝ ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ, գրում է իրանական ИРНА գործակալությունը: «Նարդարանի բնակչության նկատմամբ բռնություններն անընդունելի են, իրավիճակը, որում հայտնվել են տեղի բնակիչները, անհանգստացնող է: Թեեւ Ադրբեջանը մեղադրում է Իրանին այդ ավանի միջադեպերի հետ […]

Հանրապետության մի քանի մարզերում ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել

Դեկտեմբերի 6-ին ընթացող Սահմանադրական հանրաքվեից զատ Հայաստանի մի շարք համայնքներում մեկնարկել են Տեղական ինքանակառավարման մարմինների, մասնավորապես` համայանքապետերի և ավագանիների ընտրություններ: Ընտրություններ են մեկնարկել Արագածոտնի, Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Արմավիրի մարզերում: Ըստ ԿԸՀ պոշտանական կայքի հրապարակած տվյալների` ՀՀ-ում այսօր համայնքի ղեկավար կընտրեն Շիրակի մարզի Պեմզաշեն, Գառնալիճ, Վահրամաբերդ, Շիրակ, Գեղանիստ, Նահապետական, Տուֆաշեն, Բասեն համայնքներում: Սյունիքի մարզի […]

220 ընտրող նույն տվյալներն ունեն

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց վերջնական ցուցակներում առկա են 110 անհատական տվյալների համընկումով 220 ընտրողներ,որոնք տարբերանձինք են:Այս մասին հայտնում է ոստիակնության լրատվական ծառայությունը:

Բացառում են տվյալների սխալ մուտքագրումը

Քվեարկությունից հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստուգում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, ապա մուտքագրումը համակարգիչ իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցը «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվուևթյան վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը: Վերջինս ԿԸՀ-ում ներկայացնում էր «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի հնարավորությունները և համակարգի գործառույթները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված