08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ոնց հասկանում եմ՝ բան չի փոխվել…

Ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ոնց հասկանում եմ բան չի փոխվել… Չնայած հակառակը չէի սպասում! Հայաստանում ընտրությունները միայն մի բանի համար են լավ, որ օրվա ընթացքում ինչքան հակազգային, հակապետական, կաշառակեր ու կաշառող, հակամարդկային ու հակաՀայ երևույթ կա նորից ու նորից ի ցույցա դնում իր դեմքը!! Ինչ ընտրություն? Ինչ դեմոկրատիա?? ՓԲԸ ա Հայաստանը […]

 «Քանդեցին ճիշտ ու մաքուր ընտանիք». թույլ չտվեցին մոտենա նախագահին /վիդեո/

Ընտրատեղամասի դիմաց Սերժ Սարգսյանին փորձեց մոտենալ մի քաղաքացի, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Նա Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր` Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության մեղադրանքով ազատազրկման  դատապարտված Հարություն Սարգսյանի մայրն է` Անահիտ Գրիգորյանը, ով Գյումրիից եկել էր նախագահին խնդրելու՝ ինքն անձամբ գործը վերանայի: «Շնորհակալ ենք իշխանություններից, քանդեցին ճիշտ ու մաքուր ընտանիք: Առանց ապացույցների կալանավորեցին տղայիս: Աշխարհը […]

Սահմանին` «թասիբի ընկած»

«Հանրաքվեն Չինարիում անցնում է նորմալ: Այս ժամի դրությամբ բնակչության 40 տոկոսը արդեն քվեարկել է: Մարդիկ իրենց համար, հանգիստ գնում քվեարկում , տուն են գնում, կուտակումներ չկան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը: Սահմանամերձ Չինարիում միջադեպ չի գրանցվել: Թեև գիշերը խաղաղ չի եղել Չորաթան` սովորականի համաձայն` կրակոցներ են հնչել, սակայն քաղաքական խաղաղությունը պահպանվում […]

Ինձ զարմացնում է ընտրախախտումների վերաբերյալ նույն 1995 թվականի տիպի անկեղծ զարմանքը

Արծրուն Պեպանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ինձ զարմացնում է ընտրախախտումների վերաբերյալ նույն 1995 թվականի տիպի անկեղծ զարմանքը: Անցումային փուլում, երբ տեղի է ունենում հանրային ունեցվածքի սեփականաշնորհում, իսկ ձեռք բերված ունեցվածքի անձեռնմխեիությունն էլ օրենքների չգոյության պատճառով հնարավոր չէ ապահովել, ու նաև չկան ընտրությունների արդարությունը վերահսկող պետական անկախ կառույցներ, ընտրություններ հնարավոր չեն: Հնարավոր չեն: Հնարավոր չեն: […]

Հանրաքվեի ավարտից 3 ժամ առաջ մասնակցության տվյալները/գրաֆիկներ/

Քիչ առաջ ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը հաղորդեց մինչև 17:00-ը հանրաքվեի քվեարկությանը մասնակիցների թվի վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն` Երևան- մասնակցել է 305,368 քաղաքացի- 36.10% Արագածոտն – մասնակցել է 48,595 քաղաքացի – 42.12 % Արարատ- մասնակցել է 110,020 քաղաքացի- 50.52% Արմավիր- մասնակցել է 92,277 քաղաքացի- 40.20% Գեղարքունիք- մասնակցել է 75,493 քաղաքացի-40.18 % Լոռի- մասնակցել […]

Առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և […]

Քանի քվեաթերթիկների վրա ձեր չեղած հումորի ամբողջ արսենալն եք ձոնում ու ինքնահաստատվում՝ էս երկրում ոչ մի բան էլ չի փոխվի

Օգտատեր Գայանե Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Քանի քվեաթերթիկների վրա ձեր չեղած հումորի ամբողջ արսենալն եք ձոնում ու ինքնահաստատվում՝ էս երկրում ոչ մի բան էլ չի փոխվի: “Այո” քվերարկողներին էլ էս դեպքում քլնգելը մի այլ տիպի խնդալու ա: Հետո էլ կասեք, թե ամեն տված ձայնը կարևոր ա: Շարունակեք էդ անվավեր դարձած թերթիկների վրա հրճվելն […]

Կրկնակի քվեարկություն է կանխվել

Չարենցավան քաղաքի 26/12 ընտրատեղամասում 1910 ընտրողից քվեարկել է 449 անձ։ Հանձնաժողովի Ժառանգության ներկայացուցիչ Վարդիթեր Հայրապետյանը նշեց, որ կանխել է կրկնակի քվեարկություն։ Վերջինս նշեց, որ այդ անձնավորությունը պարզապես ցանկացել էր մեկ ուրիշի տեղը քվեարկել՝  նրան լավություն անելու համար, սակայն դեպքը կանխվել է։ Վարդիթեր Հայրապետյանը նշեց, որ ամենամեծ խնդիրն այն է, որ գալիս են ընտրության եւ ընտրացուցակներում […]

«Ջանուջիգյարով»` նույնականացման քարտերով

«Նույնականացման քարտով եմ քվեարկել, և որևէ խոչընդոտ չի առաջացել, –  Henaran.am-ի հետ կիսվեց խմբագրություն զանգահարած ընթերցողը: -Որևէ անհամապատասխանություն չկար, նույնականացման քարտս տվել եմ ու քվեարկել սովորականի պես: Ասեմ ավելին` մեր ընտրատարածքի հանձնաժողովի անդամները բավական ջերմ էին շփվում ընտրողների հետ, սիրալիր ուղղորդում նրանց»: Հիշեցնենք, նույնականացման քարտերով ընտրության հարցը ԱԺ-ում քննարկումների բուռն ալիք էր բարձրացրել: Ընդդիմադիր մի շարք պատգամավորներ […]

ԿԸՀ-ում չեն պատասխանում լրագրողների հարցերին

Այսօր ժամը 09:00-ից սկսած Հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում տարբեր բանախոսներ պարբերաբար հայտնում են ընտրությունների ընթացքի, տվյալների, ինչպես նաև հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ տեղեկատվություն: Հետաքրքրական է, որ նախորդ ընտրությունների ժամանակ լրագրողներն իրավունք ունեին նաև հարցեր հնչեցնել,  այս անգամ, սակայն նման ընթացակարգ չի սահմանվել: Բանախոսները միայն պատասխանում են լրագրողների ճշտող հարցերին, իսկ ցանկացած այլ հարցի չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված