13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակումն անհնարին է. ԼՂՀ գլխավոր դատախազ

Արցախպրես– ի  փոխանցմամբ  ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանն հայտարարել է, որ  ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակումն անհնարին է. «Նրանք կատարել են քրեական հանցագործություններ, ԼՂՀ դատարանը դատապարտել է և, նրանք իրենց արժանի պատիժը պիտի կրեն։ Անհնար է նման հանցագործների փոխանակումը»։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ