07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

«Եթե ասեինք «ոչ», կասեին «այո»» /վիդեո/

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը կարծում է, որ հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումները չէին կարող ազդել հանրաքվեի ընդհանուր արդյունքի վրա: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը հղում արեց իր ընտրատարածքին` որևէ խախտում չի արձանագրվել: «Էսքան ժամանակ երբ ընտրություններ են եղել, որ ընդդիմադիրն է ասել, որ ընտրություններն անցել են նորմալ… սաղն էլ բողոքում էին: Եթե այսօր իշխանությունները հանրաքվեին ասեին` «ոչ», իրանք կասեին […]

Բնակարաններ են ստացել

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել 4-րդ աստիճանի վթարայնության Արցախի 4-րդ նրբանցք 10/2  հանրակացարանային շենքի 15 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը: Նույն շենքի ևս 33 ընտանիքների ներկայացուցիչների վիճակահանությամբ բնակարաններ էին հատկացվել նախորդ նիստի ժամանակ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Հերթական նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: 15 ընտանիքների ներկայացուցիչները վիճակահանության սկզբունքով ընտրել են […]

Ինչո՞ւ են թանկացել դեղերը

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց  ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանին ներկայացնել դեղերի շուկայում արված ուսումնասիրությունները, քանի որ եղել են ահազանգեր, որ դեղերի շուկայում եղել են անհիմն թանկացումներ: Արտակ Շաբոյանը նշեց, որ վարչապետի հանձնարարությամբ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է իրականացրել դեղերի շուկայում, պարզելու՝ կա՞ն չհիմնավորված գնային թանկացումներ թե ոչ: Հանձնարարվել է ուսումնասիրել դեղերի շուկայում […]

Անգելա Մերկելը՝ «տարվա մարդ» /ֆոտո/

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեղինակավոր Time հանդեսի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ-2015»։ Երկորդ տեղը զբաղեցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարը, երրորդը՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպն է։

Գալուստ Սահակյանը ցավակցել է

Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի մահվան կապակցությամբ: Հեռագրի մեջ ասվում է. «Սրտի խոր ցավով տեղեկացա փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի մահվան մասին: Գեորգ Բրուտյանն արդի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն դեմքն էր, ավանդույթ շարունակող ու ավանդույթ ստեղծող, տաղանդավոր գիտնական, ով տասնամյակներ շարունակ իր բեղմնավոր գործունեությամբ եւ […]

Նոր վարկ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, ստորագրել են «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» համաձայնագիրը, որով  Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ՝ 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ: Այս մասին հայտնում է ՀՀ […]

Արմեն Աշոտյանը մեկնել է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 10-ին  աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել, որտեղ հանդիպումներ և քննարկումներ կունենա Հայաստան-ԵՄ համագործակցության, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+ և Հորիզոն 2020 ծրագրերի շուրջ: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:

Տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին, Սիսիանի տարածաշրջանում, Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածում, ինչպես նաև Դիլիջանի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով […]

Պերմյակովի առաջին դատական նիստը. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին կդատեն Գյումրիի 102-րդ ռազմաբազայում։ Առաջին դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, ժամը 12-ին: Մանրամասները` թերթի այսօրվա համարում.

Թուրքական օդուժը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ռազմաճամբարները

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը հայտնել է, որ դեկտեմբերի 8-ին երեկոյան թուրքական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) մի շարք ռազմաճամբարներ, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «turkiyegazetesi» լրատվական կայքի` նշյալ օպերացիային մասնակցել է  F-16 տիպի 10 կործանիչ: Վերջիններս ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի Քանդիլ, Ավաշին, Բասյան, Զափ և Հաքուրք շրջաններում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ