Հայկական գինիների ու կոնյակի առաջին խմբաքանակն արտահանվել է Բելգիա
Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած հայ-բելգիական գործարար համաժողովից ամիսներ անց Բելգիա է արտահանվել հայկական գինիների ու կոնյակի առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից: Հունվարին Հայաստանից Բելգիա է արտահանվել 23 տեսակի 10 000 շիշ գինի և 12 տեսակի 1 700 շիշ կոնյակ։ Գործարար համաժողովը տեղի է ունեցել անցած տարվա հունիսի 11-ին, Բրյուսելում։ […]




































