04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

«Ցեմենտի պարկերի ակցիա»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները Արարատի մարզի Քարակերտ գյուղի ճանապարհին հանկարածակիի են եկել տեսնելով, որ գյուղ տանող մայրուղին փակ է՝ ցեմենտով լի պարկերով: Ընդդիմադիրները ստիպված են եղել այլ շրջանցիկ ճանապարհով հասնել գյուղ: «Փրկության ճակատի» անդամաները մեզ փոխանցեցին, թե պարզել են, որ «ցեմենտի պարկերի ակցիան» իրենց դեմ ուղղված չէ՝ ուղղակի ճանապարհն են բարեկարգում:

Կոթին տոնում է Լուսիկ տատի վերադարձը. ինչպես հայտնվեց Ադրբեջանում

Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան հայրենադարձվեց Տավուշի մարզի Կոթի գյուղի 76 ամյա բնակչուհի Լուսինե Աբովյանը: Հայրենադարձման գործողությունը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ «Կոթի գյուղում այսօր տոն է: Բոլորս շատ ուրախ ենք, որ մեր մոլորված բնակչուհին հետ վերադարձվեց: Բոլորիս համար էլ ծանր […]

Վարորդները կարող են զանգահարել «թեժ գիծ» /վիդեո/

Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները կմեկնարկեն նոյեմբերի 15-ից: Հանրապետության 10-ը մարզերում 35 ճանապարհաշինական ընկերություններ ողջ ձմռան ընթացքում կսպասարկեն 3467.4կմ ընդհանուր երկարությամբ 17 միջպետական և 85 հանրապետական նշանակության ավտոճանապարհներ: Բոլոր ընկերությունները հագեցած են անհրաժեշտ քանակությամբ ձյուն մաքրող  տեխնիկայով, աղով ու ավազով: Ընկերություններում կուտակված է  մոտ 1356 տոննա աղ և 36.905 խորանարդ […]

8-ամյա երեխան ծեծելով սպանել է լացող քրոջը

ԱՄՆ-ի Բիրմինգեմ քաղաքում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել, 8-ամյա տղան ծեծելով սպանել է 1-ամյա քրոջը, քանի որ վերջինն անդադար լաց էր լինում։ Այդ ընթացքում նրանց 26-ամյա մայրը՝ Կատերա Լյուիսը, ընկերոջ հետ գիշերային ակումբում է եղել, գրում է France Presse-ը։ 1-ամյա Կապսին անդադար լաց է եղել, ինչն էլ բարկացրել է տղային ու նա այնքան է խփել […]

«Թե՞ կարող ա արդյունքում ավելի վատանա վիճակը»

ԱԺ արտահերթ քառօրյայի այսօրվա նիստում շարունակվում է քննարկվել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը: Հարցի շուրջ ԱԺ ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց իր մտահոգությունները: Մելքումյանի փոխանցմամբ՝ համայնքների խոշորացման խնդիրն ավելի շատ պետք է դիտարկել բազմակողմանի, որպեսզի հնարավոր լինի հասկանալ այս գործընթացի թերի կողմերը: «Նենց չի, որ եթե համայնքի ղեկավարը մեջտեղից ճղվի, համայնքի խնդիրները լուծվելու են: Նրա […]

Հողերը կարող են բաժանել մեծ ու փոքր օլիգարխների միջև.Լևոն Զուրաբյան

ԱժՀայաստանի համայնքները խոշորացնելով իշխանություններն ուզում են իրար մեջ բաժանել երկրի գյուղերը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում համայնքների խոշորացմանը վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Զուրաբյանի  խոսքով, այդ դեպքում փոքր գյուղերը չեն կարողանա տնօրինել իրենց եկամուտները, քանի որ նրանց կուլ կտա կենտրոնը: «Մեկ օրինակ ինձ ներկայացրին Թեղուտ գյուղի բնակիչները: Նրանք […]

“Он же Гоша,он же Гога,он же Жора”

«Ի սկզբանե «Եռանկյունի» նախագիծը նախատեսված չէ սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի համար. այն ընդգրկելու է բազմաթիվ թեմաներ, ձգվելու է ավելի երկար, հուսով եմ, քան անգամ այս տարին է»,- լրագրողների հետ զրույցում ասաց  ԿԳ նախարար  Արմեն Աշոտյանը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եթերում որպես հեռուստահաղորդավար ներկայանալը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դարձել՝ արդյո՞ք ճիշտ է, որ կուսակցական գործիչը, նախարարը հաղորդավար լինի […]

Հայ կուսակցական գործչի բնակարանի հրդեհից դուստրը մահացել է, ինքը ծանր վիճակում է

Դժբախտ դեպք է տեղի ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Հունաստանի վարիչ մարմնի անդամ Հակոբ Բեքարյանի ընտանիքում, գրում է arevelk.am-ը: «Արեւելքին» հայտնի դարձավ, որ Աթենքում հրդեհվել է կուսակցական հայտնի գործչի տունը, ինչի հետևանքով նրա երիտասարդ դուստրը` Նաիրի-Մարիա Բեքարյանը մահացել է, իսկ Հակոբ Բեքարյանը գտնվում է ծանր վիճակում: Նրա ընկերները տեղեկացրին, որ Հակոբ Բեքարյանը հիվանդանոցում կոմայի մեջ […]

Զգուշացեք ժամանակակից ֆիլմերից

Ժամանակակից ֆիլմերը խիստ մտահոգում են Ռուսիո պատրիարք Կիրիլին, նա մասնավորապես մտահոգված է դրանց ազդեցությամբ: «Ուշադրություն դարձրեք մասսայականություն վայելող կինոնկարների պաստառներին: Այդ ֆիլմերի մեծ մասը մարդկանց վզին փաթաթում է նյութական արժեքներ, որոնք սառեցնում են միտքն ու մեկուսացնում մարդուն խորը զգացմունքներից։ Դրանք տանում են անձի դեգրադացման»,- ասել է պատրիարք Կիրիլը «Լուսաշող հրեշտակ» կինոփառատոնի փակման իր ելույթում։ Ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ