15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մի մտահոգություն կա

Նոր ընտրական համակարգով սահմանվող ռեյտինգային ընտրությունների առնչությամբ փորձագիտական շրջանակները մի մտահոգություն են հայտնում. ԱԺ-ում հայտնվում են այնպիսիք, ովքեր ունեն ազդեցության լայն  ոլորտներ, այսինքն՝ գործարարներ են:

‹‹Պարզապես նախագահը պիտի ցանկանա, որպեսզի ապագա խորհրդարանում գործարարներ չլինեն՝ փաստաթղթերով կամ առանց փաստաթղթերի: Եթե նախագահը ցանկանա, իրավական ոլորտում այդ հարցը լուծելը շատ հեշտ կլինի: Ուղղակի ԿԸՀ-ն չի գրանցի այդ պատգամավորներին և վերջ››,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Քաղաքագետն ընդգծեց`  այսպիսի խնդիր կա ոչ միայն ԱԺ-ում, այլև Կառավարությունում ու  նախագահականում:

‹‹Եթե նախագահն արգելի գործարարներին ԱԺ պատգամավոր լինել, նույն այդ գործարար պատգամավորները շատ հանգիստ կարող են հարցադրում ուղղել, պնդելով, որ եթե գործարար պատգամավորները չեն կարող լինել ԱԺ-ում, ապա գործարարներ չպիտի լինեն նաև Կառավարությունում կամ նախագահականում: Այս խնդիրն էլ կա››:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ