31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա վարձատրություն չէր․ Շարմազանով /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ընթացում ՀՀԿ-ականները քննարկել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Քննարկվել են նաև նոր Ընտրական օրենսգրքին վերաբերող հարցեր։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ աշնանը տեղի կունենա ՀՀԿ հերթական համագումարը։

Լրագրողներից մեկը նկատեց, որ ՊԵԿ նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանն ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոյլանը եղել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի անդամներ․ հնարավո՞ր է, որ այս պաշտոնները նրանց հավատարմության վարձատրությունն էր։

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Համամիտ չեմ Ձեր մեկնաբանությանը, որ սա վարձատրություն էր «Այո»-ի շատաբում իրենց գործունեության համար: Թե՛ պարոն Յոլյանը, թե՛ պարոն Հովսեփյանը նախկինում էլ եղել են թե՛ ՀՀԿ-ի նախընտրական, թե՛ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի առանցքային դեմքեր։ Առաջին անգամ չէ, որ պարոն Յոլյանը և պարոն Հովսեփյանն ընդգրկվում են նախընտրական քարոզչության շտաբում որպես առանցքային ներկայացուցիչներ։ Այս առումով սա դիտարկել որպես վարձատրություն կամ վարձահատույց լինել․․․ այդ դիտարկումն իրականության հետ որևէ կապ չունի»:

Էդուարդ Շարմազանովն  անդրադարձավ նաև նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ քաղաքացիական հասարակության արձագանքին։ ըստ Էդուարդ Շարմազանովի՝ սխալ կլինի ասել, թե այս նախագիծը հետընթաց է արձանագրում, ընդհակառակը։ «Մենք տեսնում ենք, որ կա լուրջ առջընթաց, դրա մասին խոսել են նաև մեր գործընկերները: Ընտրակն այս օրենսգիրքն ընդամենը հենք է և այս հենքի վրա պետք է ձեւավորվի նոր Ընտրական օրենսգիրքը և հիմնական քննարկումները կծավալվեն ԱԺ-ում։ Բնականաբար, կլինեն նաև լսումներ, բոլոր շահագրգիռ կողմերը կքննարկեն այդ հարցը: Մենք պետք է ականջալուր լինենք քաղհասարակության ներկայացուցիչների, ընդդիմության կարծիքներին եւ պետք չի այսօր կատեգորիկ կերպով ասել, որ մերժվել է ընդդիմության կամ քաղհասարակության առաջարկները»,- ընդգծեց Շարմազանովը։

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ