19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Բացվել է Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 12-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար:

Փորձի փոխանակում

Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պատվիրակությունը: Այցը կազմակերպվել է 2015թ. օգոստոսին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ղեկավարած պատվիրակության` ԼՂՀ կատարած աշխատանքային այցի ժամանակ Արցախի ղեկավարության հետ ձեռք բերած  պայմանավորվածությունների շրջանակներում: Այցի առաջին օրը պատվիրակությանն ընդունել է ՀՀ բնապահպանության նախարարը: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարար Արամայիս Գրիգորյանը նկատել է, որ […]

Ռուսաստանը վտանգավոր խաղ է խաղում. Ահմեթ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն զգուշացրել է, որ Սիրիայի սահմանին Ռուսաստանի և ՆԱՏՕ -ի պատերազմ կարող է սկսվել: Թուրքական «Ahaber.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պաշտոնական այցով Հոլանդիայում գտնվող Դավութօղլուն հարցազրույց է տվել տեղական NOS հեռուստաընկերությանը, գրում է Ermenihaber.am-ը: Հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետը, հիշեցնելով Վրաստանում և Ուկրաինայում ռուսական զինուժի միջամտությունների մասին, մասնավորապես ասել է. «Ռուսաստանը վտանգավոր խաղ է խաղում: […]

Օպերատիվ իրավիճակը՝ ՀՀ-ում

ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի տվյալների համաձայն` փետրվարի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը: Բացահայտվել է գողության` 15, խարդախության` 6,  կողոպուտի 3 և յուրացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք։ Անցնող օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 […]

«Հարսանցուն կույս չէր …»

ՀՀԿ-ՀՅԴ միության շուրջ տեւական քննարկումներում հումորն անպակաս է: Լրագրող Կարմեն Դավթյանը գրում է. «Մելիք-Ադամյան փողոցում տեղի ունեցած ամուսնությունից հետո պարզվել է` հարսանցուն կույս չէր .. Նա ամուսնացած է եղել մի հազար անգամ … Հաջորդ բացահայտումն ավելի բեթար էր. նա 125 տարեկան էր, եւ այլ երկրներում տրվել էր շատերին …»:

Ովքե՞ր կարող են ստանալ ծերության նպաստ

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 29–րդ հոդվածի համաձայն սահմանված է. Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում: Ծերության նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ: Ծերության նպաստը նշանակվում է ցմահ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ` Իրավաբան.net-ում;

ՄԻՊ-ը պետք է հնչեցնի քննադատություններ, բայց դրանք չպետք է լինեն ինքնանպատակ. Արման Թաթոյան

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի թեկնածուների դիմումների քննարկումը: Անդրադառնալով Արման Թաթոյանին՝ Հովհաննես Սահակյանը նշեց, որ վերջինս ունի համապատասխան կրթական ցենզ ու փորձ՝ օմբուդսմենի պաշտոնը զբաղեցնելու համար: Արման Թաթոյանն իր հերթին նշեց. «Օմբուդսմենն այն ինստիտուտն է, որը վեր է գործադիր, օրենսդիր ու դատական իշխանություններից, բայց, միաժամանակ, կարող է սրանց […]

ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները եղել են բանակային բնագծի մի շարք հատվածներում

Այսօր՝ փետրվարի 11-ին հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում Արցախ այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է բանակային բնագծի մի շարք հատվածներում և ծանոթացել հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից  տեղեկացնում են , որ շրջայցի ընթացքում ՀՀ […]

«Վերջին խոսքի» ինտրիգը

Քաղաքական դաշտը սպասում է  այսօր երեկոյան Բաղրամյան 26-ից հնչելիք Սերժ Սարգսյանի «վերջին խոսքին»: Այս առնչությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ  թիմի հավաքից հետո Սերժ Սարգսյանը կպարզաբանի, թե ինչ ձեւաչափով է լինելու համագործակցությունը ՀՅԴ-ի հետ և  որ պորտֆելները կտրամադրվեն նրանց: Մինչդեռ պաշտոնական տեղեկատվությունը այլ բան է արձանագրում: ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հստակեցրել […]

Ափսոսում եմ, պարոն Աշոտյան

Ես ափսոսում եմ, պարոն Աշոտյանն արդեն լիովին տիրապետում էր ոլորտին ու դիմացինին լսելու, լսածի մեջ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան արագ ընկալելու, կիրառելու, ստեղծագործելու ունակություններով երիտասարդ և աշխատասեր նախարար էր: Ինձ համար շատ կարևոր էր նաև այն, որ իր մասին ցանկացած քննադատություն հանգիստ էր լսում, քեն չէր քշում ու այդ քննադատության թեմայի շուրջ, առանց ջղաձգումների, կարող էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ