15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Շիրակի մարզպետի «բենեֆիսը» /վիդեո/

Կառավարության նիստի ավարտից հետո Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ժամանակ խնդրեց` լրագրողների բոլոր հարցերին հետագայում պատասխանելու համար: «Աշխատանքն սկսելու ենք բոլոր ոլորտներում, ամեն ինչից սկսելու ենք, իշխանություններին վստահում են Գյումրիում, տվեք ինձ մի կարճ ժամանակ և ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»,- ասաց նորանշանակ մարզպետը: Պատասխանելով հարցին, թե արդյոք գյումրեցիները վստահում են իշխանություններին, նորանշանակ մարզպետը ասաց.«Իհարկե […]

Նախագահն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Սորոկինին՝ պաշտոնավարման ժամանակաշրջանում ակտիվ գործունեության համար, գոհունակությամբ նշելով, որ նրա գլխավորությամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը անցած տարիներին արդյունավետ աշխատանք և տարբեր ոլորտներում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: […]

Ռոգոզինը մեկնել է Բաքու․ Ադրբեջանը չի կարողանում վճարել պարտքերը

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մեկնել է Բաքու, որտեղ տեղի կունենա նրա եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Հանդիպման գլխավոր նպատակը երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության կարգավորումն է, գրում է nvdaily.ru-ն։ Նշվում է, որ էներգառեսուրսների գների անկման պատճառով Բաքուն ի վիճակի չէ վճարել զինամթերքի այն պայմանագրերի գումարները, որոնք մինչ այդ էր կնքել: Նշվում է նաեւ, որ Ռոգոզինի […]

Կառավարությունը հաստատեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը և այն կներկայացնի Ազգային ժողով: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նախագիծը: Նա նշեց, որ նախագծի վերջնական տարբերակը կձևավորվի ակտիվ քաղաքական քննարկումների միջոցով, որի ընդունման վերջնաժամկետը հունիսի մեկն է: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ հիմնական քննարկումների բեռը պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ, այդ իսկ պատճառով էլ քննարկումների […]

«Ապամոնտաժվում են շենքի՝ 1976թ-ին և 1990 թ-ին ավելացված կցակառույցները»

Ամիրյան 2 հասցեում գտնվող շինության կառուցապատող ընկերության տնօրենը և ճարտարապետն այսօր հանդիպեցին լրագրողներին: «Ապամոնտաժումը հուշարձանի վերջնական քանդման չի հանգեցնելու, հուշարձանի հիմնական մասը՝ 1896 թ-ին  կառու ցվածը, ինչպես որ կար, այնպես էլ պահպանվում է: Ապամոնտաժվում են  շենքի՝ 1976թ-ին և 1990 թ-ին ավելացված կցակառույցները»,-ասաց կառուցապատող «SGI ինվեստ» ՍՊԸ տնօրեն Զորիկ Բալայանը: Կառուցապատման ճարտարապետ Իսահակ Ներսիսյանը նոր կառույցի […]

Ռեյտինգային, բաց /վիդեո/

‹‹Նոր ընտրական օրենսգրքով մենք կունենանք միաժամանակ բաց և փակ համամասնական ընտրական ցուցակներ››, – այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Գագիկ Մինասյանը: ‹‹Յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պետք է ներկայացնի իր ցուցակը: Ցուցակում ներառվելու է նվազագույնը ութսուն և առավելագույնը երեք հարյուր թեկնածու: Այս թեկնածուների մի մասը կներառվի տարածքային, ընտրատարածքային […]

Բուհերը կուսակցականացված են

Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը կառավարության այսօրվա նիստում  ներկայացրեց ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանի նախագիծը, որով նա առաջարկում էր ապաքաղաքականացնել բուհական խորհուրդները, որոնց նախագահներն ու անդամները չպետք է լինեն կուսակցականներ: Նորանշանակ նախարարը կառավարությանն առաջարկեց մերժել՝ խոստանալով ավելի ուշ անդրադառնալ նախագծին, թեև միշտ դեմ է եղել բուհերի քաղաքականացմանը:

Սովետական կինոյի հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան մահացել է

Մոսկվայում այսօր 77 տարեկան հասակում վախճանվել է սովետական կինոյի հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան։ Դերասանուհին վերջին օրերին հիվանդանոցում էր՝ ծանր վիճակում, նրան սրտի կաթված էր խփել։   Դերասանուհին նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում:Նրա մասնակցությամբ առավել հայտնի կինոնկարների թվում են՝ «Իվան Վասիլեւիչը փոխում Է մասնագիտությունը», «12 աթոռ», «Այս ուրախ մոլորակը», «Պոկրովյան դարպասներ» եւ ուրիշներ:  

Թուրքիան, ավելի լավ է, թող խոսի իր վարած ֆաշիստական ու ժխտողական քաղաքականության մասին. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանը մարտի 1-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում  քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: ‹‹Սա աշխատանքային հանդիպում էր: Մշտադիտարկումներից հետո ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչներն  անպայման  այսպիսի հանդիպումներ լինում են: Քննարկվում են սահմանիային լարվածությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ